Նիկոլ Փաշինյան Անիֆի 50 մլն դոլարն ու՞ր է փոշիացել
Իսկ քանի՞ հոգի է արդեն պատիժ կրում այդ մեծ մախինացիայի գործով:
Պատերազմի ժամանակ սփյուռքից հարյուրից ավել միլիոն դոլար են ուղարկել համահայկական հիմնադրամին: Որտե՞ղ են այդ գումարները:
Կառավարմանդ տարիներին պետական պարտքը ավելացել է 8 մլրդ դոլարով: Ի՞նչ եք արել էդ գումարները:
Զենք եք առե՞լ:
Սուտ ես խոսում, դուք ութ միլիարդի զենք չեք առել:
2023 թվականի դեկտեմբերին, կառավարության որոշմամբ ջրվում են Արցախում տրված ութ հարյուր միլիոն դոլար վարկերը: Տասն ամենախոշոր վարկառուների անունները ինչու՞ չի հրապարակվում:
Ովքեր են եղել այն մարդիկ, ովքեր պատերազմի ավարտից հետո ՀԷԿ-երը վաճառել են ադրբեջանցիներին, իսկ ՀՀ կառավարության կողմից կոմպենսացում են ստացել:
Դու ո՞ր իրավունքով ես նրանց կոմպենսացում տվել: Ինչու՞ չես հրապարակում այդ մարդկանց անունները:
2018 թվականին ՀԱԵ-ն մոտ հարյուր հազար դոլար է ուղարկում կնոջդ՝ Աննա Հակոբյանի հետ աֆիլացված ֆոնդերից մեկին: Դրանից անմիջապես հետո դադարում են եկեղեցու դեմ բողոքները: Ի՞նչ էր սա, եթե ոչ կաշառք:
Քանի՞ ընտրակեղծարար է պատժվել:
Տարիներով Հայաստանը կեղեքած քանի՞ չինովնիկ է պատիժն ադերն կրում:
Մարտի մեկի դեպքերի ժամանակ առնվազն փոխնախարարի պաշտոն զբաղեցնող որևէ մեկը պետք է իրավունք չունենար ապագա Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնել:
Հիշու՞մ ես, սա մեջբերում էր ՔՊ հիմնադիր փաստաթղթերից, որն արդեն խմբագրել ես:
Հիմա քեզ հարց եմ տալիս՝ քանի մարդասպան է դատվել: Քանի՞ հարյուր հոգու ես բարձր պաշտոնների նշանակել՝ շրջանցելով այս դրույթը:
Դու 2008 թվի մարտի դրությամբ եղել ես ընդդիմադիր գործիչ, թե՞ ԱԱԾ գործակալ:
Նիկոլ Փաշինյան 2017 թվականին փաստացի լուծարվում է ՔՊ կուսակցությունը` իմ ու քո միջև տեղի ունեցած կոնֆլիկտի բերումով:
Ինչքա՞ն ես ջանացել, որ այս թեման լռության մատնեն մեդիա կազմակերպությունները:
2018 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած նախաձեռնող նիստի ժամանակ ՝ ընդհատելով նախընտրական շտաբի պետ Պապիկյան Սուրիկին, ասացիր, որ եղել են մարդիկ, ովքեր ամեն կերպ քեզ խանգարել են և դու չես պատրաստվում նրանց հետ ճանապարհ անցնել:
Ես քեզ չեմ խանգարել Նիկոլ, ես ընդամենը հարյուր հազարներին բացահայտել եմ այն ավանտյուրան, որն իրակացրել ես դու ու քեզ իշխանության բերած երրորդ նախագահը: Անիծվեք դուք:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
Ոչ մի սուլթան այս աստիճան չէր խաբել, մոլորեցրել հայ ժողովրդին, ինչպես որ արեցին հայ ջոջերը:
Հային պետք է փրկել հայից: