Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հենց այնպես ոչինչ չի ասում

Հենց այնպես ոչինչ չի ասում
10.04.2025 | 20:11

7 տարի առաջ երկիրն ուներ Արցախ, հաղթանակած էր, ուներ արժանապատվություն, երկրի հետ հաշվի էին նստում, տղերքը կային... Երկրիը 7 տարի նույն դասարանում չի մնացել, երանի չէ՞ր մնար: Նույնիսկ դավադիր խոզ խանձողների կլանը որոշ իմաստով նույն դասարանում չի մնացել: Մի հատ հիշեք դրանց 7 տարի առաջ: Ո՞վ էին, շատերը սկի սեփական կատու չունեին: Հիմա տեսեք ոնց են թռփոշացել, թաքնված օլիգարխներ կան արդեն մեջները, Շվեյցարիա ավելի հաճախ են գնում-գալիս, քան Իջևան՝ լոբի մաքրելու: Եթե նույնիսկ նույն դասարանում են մնացել, ապա պետք է ասել, որ այդ դասարանը շատ լավ է եկել վրեքը: Ես այդ ազգակործանին չեմ ցիտում, ասում եմ, ինչպես կա: Թե չէ ցիտողներն այնքան շատ են, որ կարող է մարդիկ լուրջ ընդունեն ու մոռանան, որ մուտանտը հենց այնպես ոչինչ չի ասում: Նա ուզում է, որ մարդիկ մտածեն, իբր ինքը նույն դասարանում է մնացել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 6652

Մեկնաբանություններ