«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Ինչպիսին կլինեն իշխող էլիտաները, այնպիսի վարքագիծ կվերցնի ժողովուրդը

Ինչպիսին կլինեն իշխող էլիտաները, այնպիսի վարքագիծ կվերցնի ժողովուրդը
01.07.2025 | 11:23

Դուք մտածեք այն մասին, թե ինչպես Սարդարապատի ճակատամարտ հաղթող ժողովուրդը մի քանի տարի հետո դարձավ հարևանի ու բարեկամի վրա «դանոս» գրող, ստալինյան ռեպրեսիաների մասնակից-գործակից։

Նույն ժողովուրդն էր, նույնը... ու հիմա էլ կատարվեց նույնը, ու պատահական չէ, որ ես անընդհատ խոսում եմ էլիտաների մասին։

Ինչպիսին կլինեն իշխող էլիտաները, այնպիսի վարքագիծ կվերցնի ժողովուրդը։ Վաղը ուրիշ որակի էլիտա կլինի, վստահ պնդում եմ` կլինի նաև ուրիշ որակի ժողովուրդ։

Ընդ որում` էլի նույն ժողովուրդը, էսօրվա ժողովուրդը բոլորովին այլ վարքագիծ կդրսևորի վաղը, հենց դրա համար է, որ արտաքին ուժերը ո'չ մի դեպքում չպիտի ցանկանան, որպեսզի Հայաստանում որակյալ էլիտաներ ձևավորվեն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ