Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,
ազատ ու ինքնիշխան,
երազանք ես եղել՝
ծաղկած թերթին մագաղաթի,
ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,
անգամ լրագրերում նոր ժամանակների:
Խոսի՛ր, Ամենազո՛ր,
մի՛ լռիր, խոսի՛ր,
հողս ճաք է տվել քո լռությունից...
Մի՞թե չես լսում մարող բառերը անզոր աղոթքի,
որ վերջին հույսի հետ
մրմունջ են դարձել շուրթին տնանկի։
Հարավային Կովկասում 2023 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ժամանակակից պատմության ամենամեծ մարդասիրական ողբերգություններից մեկը։ Ավելի քան 100 000 էթնիկ հայեր ստիպված եղան փախչել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքից...