ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Ինքնիշխանության ամրացման կարգախոսով վերացնում են ինքնիշխանությունը

Ինքնիշխանության ամրացման կարգախոսով վերացնում  են ինքնիշխանությունը
02.10.2025 | 16:43

Մի ժամանակ անընդհատ զարմանում էի «մեծարգո վարչապետի» խոսքերի ու արածի առումով, բայց հետո հասկացա՝ դա նույնն է, որ զարմանաս ձմռանը ձյուն գալու վրա: Որպես երկրի վարչապետ՝ Նիկոլը հայտնվել է ասպարեզում, որպեսզի Հայաստանը թշնամացնի Ռուսաստանի հետ: Այն երկրի, որ մի ժամանակ մեր անվտանգությունն ապահովողն էր ու այլ հարցերում ևս ռազմավարական գործընկերը: Նիկոլի առջև խնդիր էր դրվել ոչ միայն ռուսներին հեռացնել Հարավային Կովկասից, այլև թշնամուն հանձնել Արցախն ու դրանով փակել Ղարաբաղյան խնդիրը: Իսկ քանի որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հեռացվելու էր այստեղից, ապա դրանով էլ զրոյացվելու էր ՀՀ ինքնիշխանությունն ի դեմս թշնամիների՝ Թուրքիայի և նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի: Եվ այդ ամենը տեղի էր ունենալու «պատմական կարծրատիպերից» հրաժարվելու խորհրդի հիման վրա:

Այնպես որ, ինչպիսի արհավիրք էլ շարունակի գալ մեր գլխին՝ դա մեր ընտրության արդյունքն է՝ կատարված 2018-ի գարնանը: Ի դեպ, մենք միակը չենք այդ գործընթացում. մեզնից առաջ և հետո դրան ընդառաջ են գնացել անապատի խորքերից ջուր քամող և զարգացող Լիբիան, մեր հայրենակիցների երկրորդ հայրենիք Սիրիան, Եգիպտոսը, որ ռազմական հեղաշրջման շնորհիվ կարողացավ արագ ազատվել գունավոր հեղափոխության պատուհասից: Հիշենք՝ Վրաստանն ու Ուկրաինան, վերջերս էլ Մոլդովան է անսասան կերպով փորձում ներառվել չկայացած պետությունների (անգլ. failed state) շարքում: Հինգ տարի առաջ փորձ կատարվեց դրանում ներառել նաև Բելառուսը, սակայն, ի պատիվ իրեն, երկրի նախագահ Լուկաշենկոն (Բատկան) ավտոմատը ձեռքին խոչընդոտեց դրա իրականացումը՝ երկիրը փրկելով ակնկալվող արհավիրքներից:

Այս շարքը վկայում է, որ քանի դեռ ՀՀ վարչապետը Փաշինյան Նիկոլն է, մենք պետք է շարունակենք այն ընթացքը, որ ընտրել ենք 2018-ին: Այսինքն, ինքնիշխանության ամրացման կարգախոսով վերացնելու ենք ինքնիշխանությունը՝ վերածվելով կա՛մ թուրքական վիլայեթի, և կա՛մ «արևմտյան ադրբեջանի»: Իսկ «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադիրն էլ մասնակցելու է այս կամ այն գագաթնաժողովին՝ քարոզելով գառների խաղաղությունը գայլերի հետ: Ու հետո էլ բողոքի, թե երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերոջ խոսույթը չի համապատասխանում թղթերի վրա արձանագրված իրողություններին: Չնայած ժամանակին հենց ինքն է, շատերիս կարծիքով, բանավոր համաձայնել նման արձանագրումներին:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 3150

Մեկնաբանություններ