ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Կանայք «ձեռնտու» չե՞ն

Կանայք «ձեռնտու» չե՞ն
16.07.2013 | 00:42

Ըստ շրջանառվող լուրերի, որոշ նախարարություններում ներքին հրահանգ է իջեցվել` աշխատանքի չընդունել իգական սեռի ներկայացուցիչներին, պատճառաբանելով, թե «զզվեցնում են» իրենց հղիության «դեկրետներով» ու ընտանեկան խնդիրներով:
Փաստորեն, «պատերա՞զմ» է հայտարարվում կանանց: Ի՞նչ ասել է` զզվեցնել, ստացվում է, կառավարության որդեգրած ծնելության խթանման ռազմավարությունն առաջինը խախտում են հենց իրենք` գործադիր մարմնի ներկայացուցիչնե՞րը:
Տեղափոխվելով իրավական դաշտ` հարկ է նկատել, որ սա նախ և առաջ սահմանադրության և աշխատանքային օրենսգրքի դրույթների կոպիտ խախտում է: Այսինքն, կինը պետք է խուսափի՞ ընտանիք կազմելուց, երեխա ունենալուց, որպեսզի աշխատանք գտնի կամ չկորցնի՞: Իսկ ո՞ւմ է տրված իրավունք նման ընտրության առաջ կանգնեցնել որևէ կնոջ, այն դեպքում, երբ այդ «բնական» իրավունքներն ամրագրված են սահմանադրությամբ: Այլ խոսքով, սա կարելի է համարել կանանց «ստվերային զտում»:
Պարզաբանման համար փորձեցինք մեկնաբանություններ ստանալ մի քանի նախարարություններից, սակայն ամռան այս մեռյալ շրջանում հաջողվեց կապ հաստատել միայն սփյուռքի նախարարության հետ: «Բացարձակապես նման բան չկա: Դա բացառվում է: Ցանկացած մարդու, ով մեզ դիմում է աշխատանքի ընդունվելու համար, ես, որպես անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար, նախ բացատրում եմ կարգը (եթե բուհը նոր ավարտած են լինում), թե պետական մարմիններում տեղավորվելու համար ինչ ճանապարհով պիտի գնան»,-ասաց նախարարության անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարը, հավելելով, որ իրենք պահում են իրենց դիմած բոլոր քաղաքացիների «sv»-ները, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրեն աշխատանքի: «Աղջիկների չընդունել ու նման բան իրականում գոյություն չունի»,-վերստին հավաստիացրին նախարարությունից, իսկ արդեն աշխատող կանանց կրճատման հարցին էլ հակադարձեցին. «Մեր նախարարության աշխատողների գրեթե 50 տոկոսից ավելին կանայք են, ինչի՞ մասին է խոսքը: Նման բան գոյություն չունի, դա անգամ ծիծաղելի է: Եթե մեր նախարարի դիրքորոշումն այդպիսին լիներ, պարզ չէ՞, որ գերակշիռ հատվածն արական սեռի կլիներ»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ