Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես բավականին թույլ եմ այդ հարցերում, «քալ» եմ իրականում»

«Ես բավականին թույլ եմ այդ  հարցերում, «քալ» եմ իրականում»
25.02.2014 | 00:46

ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆ (ՀՀ էկոնոմիկայի նախարար)


-Պարոն Ավանեսյան, դասական ձևակերպմամբ` Դուք «նախկի՞ն» եք, թե՞ «ներկա»։ Որովհետև «նստել եք և՛ Նիկոլայի օրոք, և՛ Նէպ-ի ու Ալեքսանդրի», ո՞ւմ օրոք էիք Ձեզ ավելի լավ զգում:
-Ես ինձ դպրոցում էի լավ զգում, հետո ինստիտուտում, և եթե ինձ հարցնեին` որտե՞ղ եմ ինձ լավ զգում, ես շատ կդժվարանայի պատասխանել: Չնայած, եթե անկեղծ` հայաթում էի ինձ լավ զգում:
-Ոնց տեսնում եմ` այլընտրանքն իսկապես Ձեր կյանքի անբաժան ուղեկիցն է։ Ի՞նչ էիք անում «հայաթում», որպես հայաթավոր:
-Ֆուտբոլ էինք խաղում, որ եղանակը ցուրտ էր լինում` հոկեյ:
-Ինչպիսի՜ այլընտրանքություն. բա որտեղի՞ց ձեզ սառույց:
-Դույլերով ջուր էինք լցնում, սառչում էր:
-Ինչպիսի՜ նախաձեռնողական բարեփոխչություն. համարյա այդպես էլ հիմա եք վարվում տնտեսությունում. բա «կանկա՞» որտեղից:
-Ի գիտություն Ձեզ՝ ասեմ, որ մեր ընտանիքը բավականին ապահովված էր այն ժամանակ, և կարողանում էինք ձեռք բերել:
-Ինչպես և հիմա եք բարեկեցիկ:
-Այո, ինչպես հիմա:
-Բախտավորն եք: Հավատո՞ւմ եք միստիկային, կարմային, Ձեր բարեկեցիկ ճակատագրին:
-Երբ մարդուն հարցնում են` ինչո՞ւ ես դու բարեկեցիկ, ի՞նչ պետք է պատասխանի նա. սպասեք` մտածեմ։ Ահա` անարժան ձևով բարեկեցի՞կ եմ։
-Կարծում էիք՝ իմ հաջորդ հարցը դա՞ էր լինելու, բարեփոխչորեն առա՞ջ ընկաք:
-Ոչ, ոչ, դա անհնար է, ես ի վիճակի չեմ կանխելու Ձեր հարցերը:
-Մի հուսահատվեք, Ձեզ եմ հանձնում իմաստության ամենամեծ բանալին. «Երբ տկար եմ, այն ժամանակ ես ուժեղ եմ»։ Գիտեի՞ք:
-Չէ՜:
-Աստվածաշնչում է գրված, գուցե կարդայիք ու ինձ «կանխեի՞ք»:
-Կա, էդ մի խնդիրը ունեմ, չեմ կարդում, հա: Ճիշտ է, լիքը ուրիշ բաներ եմ կարդում, բայց դա կա, համաձայն եմ` Աստվածաշունչը շատ իմաստուն գիրք է:
-ՈՒնայնություն ունայնությանց։ Շատ մի տխրեք:
-Ի՞նչ եք առաջարկում, տկա՞ր լինեմ:
-Այո, տկար եղեք` Աստծուն տեղ թողնելու համար, իրենով լցվելու համար:
-Հոգեպե՞ս տկար լինեմ:
-Այո, ասում է` երանի աղքատներին, նրանցն է երկնքի արքայությունը:
-Նու, գիտե՞ք, ես կարծում եմ` էդտեղ էդպես միանշանակ չէ:
-Աղքատությա՞ն, թե՞ ունայնության մասով: Կարող է՝ դրա համա՞ր է կառավարությունն այսպես մոտենում «աղքատության» խնդրին։
-Օ՜ֆ… Դժվար է, ինչպես տեսնում եք` ես բավականին թույլ եմ այդ հարցերում, «քալ» եմ իրականում:
-Ո՞ր հարցում եք ուժեղ` «հասած»:
-Օ՜հ… Թենիս եմ խաղում:
-Այդքան աշխարհի՞կ։ Կարծում էի՝ կասեք` երկիրն եմ բարձրացնում, նրա էկոնոմիկան: Պարոն Ավանեսյան, ո՞ր կառավարությունն էր ավելի լավ աշխատում` «նախկին»` ՀՀՇ-ակա՞ն, թե՞ այսօրվա` ՀՀԿ-ական:
-Չեմ կարող նման համեմատական անցկացնել, դրանք անհամեմատելի երևույթներ են:
-Քաջություն չունեք համեմատելու:
-Կառավարությունում աշխատելը բավականին բարդ ու ծանր գործ է, կարծում եմ` շատ երկրներում էլ նույնն է, համենայն դեպս, շատ լավ երկրների իմ կոլեգաների հետ շփվելիս դա եմ տեսնում: Քաջության հարց չկա, ես նման խնդիր ընդհանրապես չունեմ, ինչպես տեսել եք, ինչպես լսել եք ինձնից, եթե գիտեմ հարցի պատասխանը, պատասխանում եմ, եթե չգիտեմ, չեմ պատասխանում:
-Հըբը կյանքդ ընչի՞ անցավ:
-Վա՜յ, վերջապես… (Ազատ շունչ քաշեց դահլիճին հասած պարոն Ավանեսյանն ու արագ մտավ խորհրդարան. նիստն սկսվում էր):


«Տկարացրեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ