ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.05.2014 | 00:23

Նա ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ հոգին. եթե սա լինի նրա ընթացքը, լավ չեն լինի Տիրոջ խոսքերը նրա հետ. իմ ժողովուրդն ուղիղ չի գնում ինձ հետ։ Թշնամությամբ հակառակ կանգնեց իր խաղաղությանը։ Նրան մորթազերծ կանեն՝ բառնալու հույսը և վերացնելու պատերազմի կսկիծը։ Այդ պատճառով իմ ժողովրդի առաջնորդները դուրս կընկնեն իրենց ճոխ տներից. նրանք իրենց չար ընթացքի համար մերժվեցին։ Մոտենանք հավիտենական լեռներին։ Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ, պղծության պատճառով սաստիկ ապականվեցիք, հալածվեցիք առանց որևէ մեկի հալածանքի։


Միքիա 2. 7-10

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ