«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Կգնա՞ն դրան

Կգնա՞ն դրան
18.07.2014 | 00:50

Երևանում, հայտնի երգի հանգույն` «ամեն ինչ վաճառվում է, և ամենքն են վաճառվում»-ին զուգահեռ ամեն քայլի կարող ես հանդիպել «տրվում է վարձով» մակագրությանը: Այդ «ցուցապաստառները» շատ են հատկապես քաղաքի կենտրոնում: Ինչպես տեղեկացնում են մեզ հետ զրուցող միջին ու մանր ձեռնարկատերերը, այդ տարածքների գներն այնքան անտրամաբանական բարձր են, որ մեկ-երկու ամիս վարձակալելով, հաջորդ ամսին հետ են տալիս, որովհետև անհնար է նման պայմաններով աշխատելը։ Ի դեպ, այդ տարածքների տերերը պաշտոնյաներ են, որոնք «մանրից» հետ են գցել հիշյալ տարածքներն ու փող են աշխատում: Խնդիրը, մեր տեղեկություններով, հասել է վերին պատասխանատուներին, և չի բացառվում, որ առաջիկայում կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, օրենսդրական փաթեթ ներկայացնի ԱԺ-ին՝ կանոնակարգելու ոլորտը` գոտիացնելով այն, և որոշակի սանդղակ սահմանելով աստղաբաշխական թվերի հասնող վարձակալական տարածքների մասով, ինչից, ըստ մեզ հետ զրուցող «մանր» գործարարի, համ մանր ու միջին բիզնեսը կշահի, համ էլ վարձակալը, հետն էլ պետությունը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ