Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Էդուարդ Շարմազանով. «Միակ վտանգը ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճումն է»

Էդուարդ Շարմազանով. «Միակ վտանգը ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճումն է»
12.09.2014 | 14:01

Ոչիշխանական կուսակցություններից շատերը մեկ տարի առաջ առաջարկում ու պահանջում էին իշխանություններից, որ իշխանությունը հաստատի սահմանադրական բարեփոխումներ, նաև իրենց օրակարգում է սահմանադրական բարեփոխումների հարցը՝ հիշեցրել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամների այն մտահոգությանը, թե սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրման վտանգ են պարունակում: «Պարզից էլ պարզ է, որ համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: Կարծում եմ, որ այսօր ապագային միտված վտանգը պետք է դիտել ոչ թե սահմանադրական բարեփոխումների անցկացման մեջ, ոչ թե խորհրդարանական համակարգի մեջ, ոչ թե, ինչպես իրենք են ասում, չնայած նման բան չկա, իշխանությունների վերարտադրման մեջ, այլ, իմ կարծիքով՝ ապագային միտված միակ վտանգը ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճումն է»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ իշխանության վերարտադրման մասին խոսք լինել չի կարող, պատասխանեց. «Անլուրջ է սահմանադրական բարեփոխումները և համակարգային բարեփոխումները դարձնել թիրախ ու վտանգ ապագա զարգացումների համար: Հայաստանի համար վտանգ կարող են ներկայացնել ոչ թե սահմանադրական բարեփոխումները, այլ դրանց չիրականացումը»:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ