Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարությունը փորձում է «թարմանալ»

Կառավարությունը փորձում է «թարմանալ»
03.04.2015 | 00:10

Հովիկ Արգամիչի պրպտուն միտքն ու հոգին ձեռնամուխ են եղել նոր «արարման»: Ի տարբերություն Աշոտ Մանուչարյանի, որը գեոքաղաքական աշխարհագրության կերտող ու «արարող» է, հիշենք, որ Մանուչարյանն անվերջ Ամերիկան տանում է դեպ Աֆրիկա, Աֆրիկան բերում-տեղակայում Եվրոպայում, Ռուսաստանը տեղակայում մի քիչ էն կողմ, իսկ Հայաստանը տանում դեպ Ալյասկա, հարցին էլ, թե` «Աշոտ, բայց խի՞», պատասխանում է` «կա՛յֆ» է, պարոն Աբրահամյանը փորձում է լուրջ օ.գ.գ. ապահովել կառավարության համար` արդյունավետ դարձնելու եղանակը փնտրելով կադրային հարցերում:
Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները` բացի նրանից, որ Հովիկ Արգամիչը սկսել էր Արմեն Երիցյանին «տեղակայել» դեպ տեղական ինքնակառավարման նախարարություն, այնտեղից էլ` հանրաքվեից հետո, վերջինիս «տարհանում-տեղադրում» ստեղծվելիք ՆԳ նախարարություն, հիմա էլ կենտրոնացել է մարզպետների ու Կարեն Ճշմարիտյանի վրա, ում հետ այդպես էլ լեզու չգտան ի սկզբանե, ու հիմա ցանկանում է նրան փոխարինել «ցանկալի» Վարդան Այվազյանով:
Դե, խնամի Գուլոյանենց արդեն գիտենք, նրանք կտեղակայվեն Կոտայքի մարզում, հանց մարզպետ: Իր որդուն` գործունյա Արգամին, ըստ չար լեզուների, Արարատի մարզպետի հեռանկարն է «սպառնում»: Իսկ ահա Արմավիրի մարզում պարոն Աբրահամյանը որոշ խնդիր-խոչընդոտների կարող է հանդիպել` մարզպետին «տարհանելու» գործում, չնայած մարզպետն արդեն թոշակառու է և տարիքի պատճառով պետք է լքի «մայլեն»:
Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը ոչ անհայտ, «ալամ աշխարհի հայության» ղեկավար Արա Աբրահամյանի սանիկն է. քավորը «մեծականով» կարող է խնդրել Սերժ Սարգսյանին` կառավարությունը թարմացնել առանց Արմավիրի մարզպետի տարիքային «թառամածությունը» նկատելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ