Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թեկուզ ուրիշ գրկից, միայն արի, արի»

«Թեկուզ ուրիշ գրկից, միայն արի, արի»
28.10.2016 | 01:05

Սկսենք նրանից, որ Ծառուկյանի գալն ինքնին պլան «բ»-ն է:
Մինչ այդ` պլան «ա»-ից: Հասկանալի է՝ ամեն բան «հանուն ռազմաճակատի, հանուն հայրենիքի է», այն է` հանուն առաջիկա խորհրդարանական ընտրությունների է և հանուն ՀՀԿ-ի վերարտադրման: Այո, պլան «ա»-ն առաջնահերթ առնչվում է Մելիք-Ադամյանով անցնող ՀՀԿ-ին և նրա «նոու հաուին»՝ Կարեն Կարապետյանին, որը Հայաստան է «բերվել» պլան «ա»-ն իրականացնելու: «Բերվել» է թարմության, նոր մոտեցումների, մենաշնորհի դեմ պայքարի, զանգել-տեղեկացնելու, ասել է` վերևից էվոլյուցիա անելու համար: ՈՒ թե այդ ճանապարհով չփոխվի ինչ-որ բան, որ ժողովրդին առավելագույնս հոգնեցրած ՀՀԿ-ն ընտություններում ունենա մեծամասնություն, գոնե հնարավոր լինի բաց մնացած «սուրբ» տեղը լրացնել ՀՅԴ-ով, ապա խաղարկվի պլան «բ»-ն:


Ծառուկյանի վերադարձը: Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ Հովիկ Արգամիչի, այլ հատկապես ու բացառապես ՀՀԿ-ի համար: Ասել է` էվոլյուցիան գլուխ բերել ոչ թե վերևից, այլ ներքևից, որ չլինի «ռևոլյուցիա»` ՊՊԾ-ի, «Սասնա ծռերի» և այլոց տեսքով:
Ի՞նչ է սա ենթադրում: Նախ` մեկնարկային-մարտական վիճակի են բերվում կողմերը. լայն մասսաները` ԲՀԿ-ի առաջնորդությամբ, որը մի ժամանակ գնում էր Ռուբեն Հայրապետյանի (Նեմեցի) տան մոտ` ակցիայի, հիմա նույն տեղում, նույն մասսան (հարևան են, չէ՞, հավերժ միմյանց հետ մարտնչող երկու հայտնի օլիգարխները) գնում է Ծառուկյանենց պատի տակ` հանրության ենթագիտակցության մեջ կրկին արթնացնելու «թագավոր ախպոր» կորսված կերպարը:


Արձանագրենք, որ անգամ կալանավայրից` «Ծռերի» հայրեր, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սէֆիլյանն են բավականին ակտիվ այս օրերին, ինչն էլ իր հերթին նշանակում է` աշխարհաքաղաքական շարժերի նախաֆոն կա Հայաստանում: Ճիշտ է, չենք կարծում, թե տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հետ բերել են ղարաբաղյան խնդրի «վերջնական» լուծումը, դրա համար էլ միաժամանակ ակտիվացան ռուսասեր մերձծառուկյանական «կաստան» ու ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը «մոտ կանգնած» «Հիմնադիր խորհրդարանը», այնուհանդերձ, դեկտեմբերին սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպում, որի ընթացքում, տարածաշրջանային այս խառը օրերին, ինչ ասես` կարող է լինել: Նկատի ունենք ճնշումների որոշակի սանդղակ, ինչի պատճառով էլ պետք է փափուկ «վայրէջքուղի» ունենալ: Գաղտնիք չէ, որ հայաստանյան ներքաղաքական այս ֆոնը կարող է դառնալ նման «վայրէջքուղի»` ընդվզում-հակաընդվզում բալանսավորված խաղարկմամբ:


Այնպես որ, առաջին հայացքից կարող է թվալ, թե ԲՀԿ-ն է «կանչում» Ծառուկյանին: Ճիշտ է, ԲՀԿ-ն, մանավանդ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, կորցրել է ոչ միայն «աղջիկ վախտվա էնտուզիազմը», այլև մի «ուշադիր» ձեռք շարունակում է նրա մասնիկները «պռճկել», տանել-դնել «Համախմբում» կուսակցության գլխին, այնուհանդերձ, Ծառուկյանին ու նրա «ոգին» «կանչելու» ակցիան ավելի տարողունակ ու մեսիջավոր է: Եվ պետք չէ զարմանալ, որ՝ «Կանչեցի զնա և ոչ գտի»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ