ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.07.2018 | 00:01

Հորից ամաչե՛ք պոռնկության համար... բոզ կնոջ երեսին նայելու համար, ազգականից երես թեքելու համար, մեկի բաժինը կամ նրան տրվածը խլելու համար, ամուսնացած կնոջն ակնապիշ նայելու համար, նրա սպասուհուն հետամտելու, առավել ևս նրա անկողնուն մոտենալու համար։ Ամաչի՛ր բարեկամներին նախատինքի խոսքեր ասելու համար և տալուց հետո մի՛ հանդիմանիր. ամաչի՛ր նրանցից քո լսած խոսքերը կրկնելու և նրանց գաղտնիքները հրապարակելու համար։


Սիրաքի իմաստություն 41. 21... 25-28

Դիտվել է՝ 2390

Մեկնաբանություններ