ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.09.2018 | 00:01

Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ։ Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։ Մարդ կա, որ շատախոսության պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում խոսք չկա։ Կան, որ լուռ են, քանզի չգիտեն խոսելու ժամանակը։ Իմաստուն մարդը լռում է մինչև խոսելու պահը, բայց ով անզգամ և ամբարիշտ է, առաջ է վազում։ Ով շատախոսում է, կարհամարհվի, և ով անչափ սաստում է իր խոսքով, ատելի կլինի։


Սիրաքի իմաստություն 20. 1-8

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ