ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.09.2018 | 00:01

Նա հզոր է ինչպես իր ներման, այնպես էլ իր բարկությունը թափելու մեջ. որքան մեծ է նրա ողորմությունը, այնքան էլ մեծ է նրա հանդիմանությունը։ Մարդը դատվում է ըստ իր գործերի. մեղավորն իր հափշտակության համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը շնորհ կգտնի իր համբերության համար։ Ամեն ողորմածության համար Տերը տեղ կանի, յուրաքանչյուր ոք հատուցում կգտնի ըստ իր գործերի։ Մի՛ ասա, թե «Կթաքնվեմ Տիրոջից», և` «Ո՞վ կհիշի ինձ»։ «Բազում ժողովրդի մեջ չեմ նկատվի, որովհետև իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մեջ»։


Սիրաքի իմաստություն 16. 13-17

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ