ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.03.2020 | 00:02
Շո­յիր մեր վեր­քե­րը, Տե՛ր,
Մենք դրա կա­րիքն ու­նենք։
Ա­մո­քիր մեր ցա­վե­րը, Տե՛ր,
Մենք այն­պես ան­զոր ենք:
Կա­վի այս կճե­պը
Տա­պա­նի է վե­րած­վում
Ա­ռանց Քեզ։
Լույս կա­թեց­րու այն­տեղ,
Մո­մեր վա­ռիր բա­զում
Որ չմարմ­րի հա­վերժ
Կա­վը նրա­նում:
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 3558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ