Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Սահմանամերձ Դովեղ մտնող ճանապարհը քանդվել է, սարքող չկա

Սահմանամերձ Դովեղ մտնող ճանապարհը քանդվել է, սարքող չկա
06.05.2025 | 10:27

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարության ժամանակ, այդ տարածքին կից, գյուղ մտնող հիմնական ճանապարհի եզրը քանդվել է։ Դովեղի բնակիչներն ահազանգում են, որ այդ կիսաքանդ ճանապարհը երթևեկի համար վտանգ է ներկայացնում։ Դովեղի դպրոցի շինարարությունը վաղուց դադարեցված է, «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը՝ խզված։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Դովեղի դպրոցի շենքի շինարարության ժամանակ փլվել է գյուղ մտնող հիմնական ճանապարհի մի մասը, ո՞վ, ե՞րբ է վերականգնելու սահմանամերձ Դովեղ մտնող հիմնական ճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տ-10-53 /Հ-58/ (Նոյեմբերյան) -Դովեղ ավտոճանապարհի հողային պաստառին պատճառված վնասները՝ տեղում կատարված քննարկման արդյունքում, պետք է վերականգնվի դպրոցի հենապատի կառուցման ավարտից հետո»։

Հարց է ծագում՝ ո՞վ , ե՞րբ է կառուցելու Դովեղի դպրոցի հենապատը, երբ դպրոցի շինարարությունը շուրջ մեկ տարի դադարեցված է։

Ոսկան Սարգսյան

Լուսանկարը՜ Թաթուլ Հակոբյանի

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ