Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Լրագրության ճգնաժամ Հայաստանում. մասնագիտությու՞ն, թե՞ քաղաքական գործիք

Լրագրության ճգնաժամ Հայաստանում. մասնագիտությու՞ն, թե՞ քաղաքական գործիք
08.05.2025 | 19:13

Ժամանակն է վերարժևորել լրագրության որակն ու նպատակը։ Մեր հասարակությունը մշտապես տեղակատվական մրրիկի կենտրոնում է՝ սնուցված քարոզչությամբ, մանիպուլյացիաներով և միակողմանի մատուցմամբ։ Տեղեկատվական աղբի ահռելի ծավալների պայմաններում մեդիան այլևս լիարժեք չի կատարում իր առաքելությունը՝ որպես հանրությանն ուղղված իրականության ընկալման վստահելի միջոց։ Անկախ ու պրոֆեսիոնալ լրագրությունը՝ որպես ժողովրդավարության անկյունաքար, այսօր ավելի քան երբևէ կարիք ունի վերաիմաստավորման։

Թեև մամուլի ազատությունը, խոսքի իրավունքը և տեղեկատվության մատչելիությունը ձևականորեն երաշխավորված են՝ իրականում լրագրողական միջավայրը շարունակում է տառապել քաղաքական ազդեցություններից, մասնագիտական անկումից և հասարակական վստահության խոր ճգնաժամից։

Ժամանակն է բարձրաձայնելու և արձանագրելու անխուսափելի ճշմարտությունը՝ լրագրության մատուցման որակը Հայաստանում խիստ տարբեր մակարդակներում է, իսկ ինստիտուցիոնալ պրոֆեսիոնալիզմը՝ ցավալիորեն անկում է ապրում։ Բազմաթիվ լրատվամիջոցներ վերածվել են գաղափարական ամբիոնների՝ հաճախ լքելով փաստերի դաշտը տեղի տալով անօգուտ մեկնաբանությունների ու անձնական վերաբերմունքի։ Այս երեւույթը առավել սուր է դրսեւորվում այն պարագայում, երբ լրագրողները մոռանում են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հանդես գալով քաղաքական գործիչների կամ ակտիվիստների դերում։ Հայաստանում շատ լրատվամիջոցներ, ըստ էության, գործում են կուսակցական շահերի և ֆինանսավորման ազդեցության ներքո։ Քաղաքական ուժերի ուղղակի կամ անուղղակի վերահսկողությունը բերում է մեդիայի այնպիսի բևեռացման, որ տեղեկատվական դաշտը վերածվում է քարոզչական մարտադաշտի։ Լրատվամիջոցները կորցնում են հանրային վերահսկողության գործառույթը՝ դառնալով շահի սպասարկու գործիք։

Իրավիճակը բարդանում է նաև այն հանգամանքով, որ լրագրողների մի ստվար հատված՝ հատկապես ընդդիմադիր դաշտում գործող լրատվամիջոցներում, շահագրգռված չեն որակյալ ու չեզոք լրագրության տարածմամբ։ Մամուլը վերածվում է գաղափարական պայքարի հարթակի, որտեղ օբյեկտիվությունը ընդունվում է որպես կողմնակալություն, իսկ չեզոքությունը՝ որպես դավաճանություն որևէ ճամբարին։ Մեդիայի նկատմամբ հանրային վստահության ճգնաժամն էլ սրվում է այն պարզ պատճառով, որ ընթերցողը կամ հեռուստադիտողը այլեւս դժվարանում է տարանջատել առկա փաստն ու հնչող կարծիքը, աղբյուրն ու մեկնաբանությունը։ Այս ամենը տանում է դեպի նրան, որ լրագրությունը՝ իբրև հանրային վստահության հիմնասյուն, խարխլվում է ներսից։

Ներկայիս մեդիա դաշտում լրագրողներից շատերը ոչ միայն չեն պահպանում չեզոքություն, այլ հաճախ հանդես են գալիս որպես բացահայտ կողմեր՝ արտահայտելով քաղաքական հռետորաբանություն, սադրում են՝ երբեմն անուղղակի, երբեմն բացահայտ։

Հասարակությունը, հետևաբար, զրկվում է վստահելի տեղեկատվության իրավունքից։ Քաղաքացին այլևս դժվարանում է տարբերել՝ ում խոսքն է հիմնվում փաստի վրա, իսկ ումը՝ մանիպուլյացիայի։

Մեկ այլ մտահոգիչ միտում է մեդիա դաշտում առկա մասնագիտական անկումը։ Հաճախ լրագրողները չունեն բավարար մասնագիտական պատրաստվածություն, մեդիագրագիտություն, աղբյուրների վերլուծման հմտություններ։ Հոդվածներում բացակայում են խորքային վերլուծություններ, բառապաշարը՝ աղքատ է, վերնագրերը՝ սադրիչ և էմոցիոնալ։ Նման իրավիճակում մեդիան կորցնում է իր ինստիտուցիոնալ արժանահավատությունը։ Քաղաքացին այլևս չի վստահում տեղեկատվությանը ոչ միայն բովանդակության, այլ նաև ներկայացման եղանակի պատճառով։

Հատկապես ընդդիմադիր ուժերին մոտ կանգնած լրատվամիջոցները հաճախ ապատեղեկացնում են, միակողմանիորեն ներկայացնում իրավիճակը, սրում հանրային տրամադրությունները՝ վախի, անվստահության և թշնամանքի մթնոլորտ ստեղծելով։

Պաշտոնյաների և լրագրողների շփումներում ու փոխհարաբերություններում հաճախ նկատվում է երկկողմանի անհանդուրժողականություն ու անհարգալից լեզվամշակույթի ձևավորում։ Լրագրողները, իրենց հարցադրումների ժամանակ, հաճախ կիրառում են սադրիչ տոն, հեգնական կամ վիրավորական բառապաշար։ Պաշտոնյաներն էլ, ի պատասխան, արձագանքում են կոպիտ, հաճախ՝ անպատշաճ կերպով։ Արդյունքում՝ հանրային հաղորդակցությունը վերածվում է կոնֆլիկտի։ Այս փոխադարձ վարքագիծը խաթարում է ոչ միայն պետական կառույցների և մեդիայի միջև վստահությունը, այլև ազդում է հանրային մշակույթի վրա՝ խրախուսելով ատելության խոսքը և ժխտողական վերաբերմունքը ցանկացած այլակարծության հանդեպ։

Հասարակական խոսքի մակարդակը նվազել է ոչ միայն սոցիալական մեդիայում, այլև ուղիղ եթերում, մամուլի ասուլիսներում ու հրապարակային բանավեճերում։ Լրագրողները երբեմն կիրառում են կոշտ, ակնհայտ սադրիչ բառամթերք, ինչին ի պատասխան պետական պաշտոնյաները արձագանքում են նույն տոնայնությամբ՝ խախտելով պաշտոնյային վայել չափանիշներն ու մեդիայի հանդեպ հարգանքը։ Այս փոխադարձ անհանդուրժողականությունը խթանում է հանրային մթնոլորտում ագրեսիվության աճին, ջլատում է քաղաքացիական երկխոսության հնարավորությունը, իսկ մամուլը՝ որպես միավորող ուժի կորցնում է իր դիրքը, ավելին` վերածում է բաժանարար գծի։

Այդուհանդերձ, այս իրավիճակում մնում են մեդիա հարթակներ, որոնք հետևողականորեն շարունակում են հավատարիմ մնալ լրագրության սկզբունքներին։ Այս դժվարին պայմաններում առանձնահատուկ տեղ ունեն այն լրատվամիջոցները, որոնք չեն ներկայացնում որևէ քաղաքական ուժ, չեն սպասարկում որևէ հովանավորի շահեր և գործում են բացառապես հանրային շահի սկզբունքով։

Չառանձնացնելով որևէ լրատվամիջոցի` բերեմ «Նիդերլանդական օրագրի» օրինակը, այն անկախ է՝ որևէ կառույցի կամ քաղաքական ուժի կողմից չի ֆինանսավորվում և որևէ խմբագրմամբ չի սահմանափակում լրագրողական ազատությունն ու փաստերի հավասարակշռված ներկայացումը, մենք չենք կառավարվում իշխանությունից կամ ընդդիմությունից, այլ առաջնորդվում ենք միայն մեկ սկզբունքով՝ ճշմարտությունը, ինչպիսին այն կա։ Այն հանգամանքը, որ տարբեր ճամբարներից պարբերաբար մեղադրվում ենք «կողմնակալության» մեջ, ոչ թե մեր թերացումն է, այլ ապացույցը՝ որ հավասարակշռությունն այս պահին ընկալվում է որպես խորթ արժեք։ Սակայն մենք չենք շեղվելու մեր ուղուց։

Դա հենց այն մեդիայի տեսակն է որով կարելի է վերակառուցել հանրային վստահությունը՝ շարունակելով մատուցել չեզոք, բովանդակային ու անշահախնդիր լրատվություն, վեր հանել թերություններն ու հանդես գալ անաչառ վերլուծությամբ:

Այս ֆոնին ուշագրավ է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վերջին զեկույցը։ 2024 թվականի մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ 2023-ի 43-րդ հորիզոնականից բարելավելով իր դիրքերը։ Սա անշուշտ դրական ազդակ է, սակայն զեկույցում ընդգծվում է, որ չնայած մեդիա դաշտի բազմակարծիքությանը, Հայաստանում մամուլը շարունակում է մնալ բևեռացված։ Մյուս մտահոգիչ փաստը ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ տարածումն է։ Այս գնահատականը վերահաստատում է այն, ինչ արդեն տեսանելի է հասարակության ներսում՝ մեդիան հաճախ ավելի շատ բաժանում է, քան միավորում։

Իրականում լուրջ մեդիա բարեփոխումներ չեն կարող իրականանալ առանց արժեքային վերադասավորումների։ Ժամանակն է վերարժեւորել ոչ միայն լրագրողի մասնագիտական առաքելությունը, այլ նաեւ լրագրության մատուցման մշակույթը։ Մեդիան պիտի դադարի լինել բևեռացնող գործիք ու վերածվի հանդուրժողականության, երկխոսության ու մարդասիրության հարթակի։ Սա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ լրագրողները գիտակցեն իրենց բացառիկ պատասխանատվությունը հասարակության նկատմամբ՝ որպես ոչ միայն կարծիք ձևավորողներ, այլ ճշմարտության կրողներ։ Հասարակությունը կարոտ է քաղաքացիական առողջ մթնոլորտի, թափանցիկ քաղաքականության և վստահելի տեղեկատվության, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեդիան ծառայում է ոչ թե անհատի շահերին, այլ՝ հանրությանը։

Վերաիմաստավորելով լրագրողի դերը՝ որպես հանրային վստահության կրողի, անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու մասնագիտական ստանդարտները, խթանելու մեդիագրագիտությունը և ապահովելու պատասխանատվության նոր մշակույթ ինչպես մեդիա ստեղծողների, այնպես էլ սպառողների շրջանում։ Սա այն միակ ճանապարհն է, որով կարելի է հաղթահարել ներկայիս ճգնաժամը՝ վերակենդանացնելով այն ժառանգությունը, որով լրագրությունը դառնալու է ոչ թե որպես գործիք, այլ ծառայելու ու մնալու է հանրային արժեք։

Հայ Ազյան

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ

ƒÂ¨Ã‚Â�›è„®æ¥¼/1337927063">Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½/1455261813">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը