Ստացա տեղեկանք աղբահանության վճարի վերաբերյալ։
Նախկինում տարեկան վճարոմ էի 2400 դրամ, հիմա պետք է վճարեմ 6120 դրամ։
Սակայն ի՞նչն է «բարեփոխվել»։
Ոչինչ, նույն ցելոֆանե տոպրակն է, որ գցում եմ փողոցում դրված փնթի ու կեղտոտ աղբարկղի մեջ, որի շուրջ բոլորը աղբ է և երբեմն մոտենալ հնարավոր չէ:
Էլ չեմ ասում «անուշ բույրի» մասին:
Նույնը տրանսպորտում՝ երկար-բարակ սպասում ես, հետո հերթ ես կանգնում, որ «թղթիկդ զնգացնես»:
Հետո ժխոր, ոտք տրորում, հրմշտոց և այլն: «Բարեփոխումները» շարունպկվում են:
Տեսնես «բարեփոխողներն» այդ «բարեփոխված» տրանսպորտից օգտվու՞մ են:
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ