Մի կողմից կուսակրոն քահանայի լակոտին նշանակում է բարձր պաշտոնի, մյուս կողմից բողոքում է, որ հոգևորականները կուսակրոնության ուխտը խախտում են:
Տարեկան յոթանասուն-ութանասուն տոկոսով վարկեր տվող, մարդկանց տները քանդող վաշխառուին նշանակում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար: Ձեռ է առնում, նվաստացնում է ու չի արժանանում պատշաճ դիմադրության:
Լավ է անում:
Տասնհինգ հազար դոլարով, փսորիազ հիվանդության պատվակով բանակից ազատված մեկին նշանակում է повестка-ներ բաժանել տվող: Չի արժանանում որևէ դիմադրության: Մի տարի է, ինչ այդ դասալիքին կարող են անվստահություն հայտնել, կամ գոնե գործընթաց սկսել:
Չեն անում, ինչ-որ հեքիաթներ են պատմում:
ԱԺ պատգամավորին հարց են տալիս՝ ինչու՞ չի բարձրացնում Արարատ Միրզոյանի՝ թուրքական ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքը:
Պարտգամավորը պատասխանում է, որ արտաքին գործոց նախարարի ֆիգուրն այն ֆիգուրը չէ, որին ինքը պիտի անդրադառնա, որ նա մանր մարդ է:
Հառուկ ծառայություններն իրականացնում են օրենքով արգելված գործողություններ: Մշտադիտարկման են ենթարկում տարբեր մարդկանց անձնական կյանքը հերիք չէ, մի հատ էլ այդ ինֆորմացիան դնում են ՀՀ 16-րդ վարչապետի սեղանին: Սամոդուռն էլ այդ ինֆորմացիան օգտագործում է սեփական հայեցողությամբ:
Մի շաբաթ է, ինչ այս հարցին ոչ մի պատգամավոր պատշաճ անդադարձ չի կատարել:
Բանից պարզվում է, որ 91 թվականից Հայաստանը պաշտոնապես ճանաչած է եղել Շուշին որպես Շուշա: 2018-2020 թվականների զորակոչն ուղարկում են աղդամներ, իսկ Միքայել Արզումանյանին դատում են, որ պատերազմի ժամանակ իրականացրել է գործողություններ, որոնք բերել հանգեցրել են Շուշիի անկմանը (պաշտոնական մեղադրանքը մոտավոր եմ ասում):
Էլի եմ ասում՝ դատողներն ընդունում են, որ 91 թվից Շուշին Շուշա է եղել պաշտոնապես ճանաչված և որ իրենք դրա հետ համերաշխ են:
Էս ամորալ աբսուրդների շարքը կարելի է երկար թվել. հանցավոր ռեժիմի դեմ են պայքարում մի կողմից, բայց ծլում ու ծաղկում են մյուս կողմից:
Մի կողմից բանակից իրենց բճերին են ազատում, մյուս կողմից Արցախի ողբն են տարիներով երգում:
Մի կողմից կուսակրոն քահանայի լակոտին նշանակում է բարձր պաշտոնի, մյուս կողմից բողոքում է, որ հոգևորականները կուսակրոնության ուխտը խախտում են:
Anna Hakobyan-ը ոջիլ էր անվանել մի քաղաքացու:
Նա սխալվել էր, բայց՝ քիչ:
Այս ամենն իրականացրած, լռության տված դեպուտատներ, խմբագիրներ, վերլուծաբաններ, գեներալներ ու գնդապետներ՝ ոջիլ չեք, բա ի՞նչ եք:
ՈՒ հավարտ՝ վերջը պարզեցի՞ք, թե ՀԷԿ-երն ովքեր էին ադրբեջանցիներին վաճառել, թե Արցախում 800 միլիոն դոլարի վարկերն ովքե՞ր էին ստացել:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ