ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հայաստանի ևս չորս համայնքներում կգործեն անգլերենի ակումբներ

Հայաստանի ևս չորս համայնքներում կգործեն անգլերենի ակումբներ
07.02.2018 | 18:52

Փետրվարի 6-ին Հրազդանի թիվ 8 դպրոցում տեղի ունեցավ Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությունը:

Անգլերենի ակումբի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Լևոն Մկրտչյանը` ՀՀ Կրթության և Գիտության նախարարը, Ջուդիթ Ֆարնուորթը` Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը, Արևիկ Սարիբեկյանը` Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, Կարեն Մարգարյանը` Կոտայքի մարզպետի տեղակալը, և Գևորգ Գրիգորյանը`Պարույր Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենը:

Իր ողջույնի խոսքում Հայաստանում ՄԹ դեսպան Ջ. Ֆարնուորթը նշեց անգլերենի ակումբների բացման կարևորությունը և հավելեց. «Անգլերենը, որպես աշխարհում ամենաշատ օգտագործվող լեզու, հաղորդակցման առավել օգտակար ուղի է: Անգլերենի իմացությունը ձեզ օգնում է ոչ միայն ծանոթանալ բրիտանական, ամերիկյան, ավստրալական մշակույթին, այլև շատ դռներ է բացում ամբողջ աշխարհում տեղեկատվության և նորարարական գաղափարների ձեռքբերման համար»: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ անգլերենի ակումբների բացումն աջակցում է ինչպես երեխաներին, այնպես էլ ուսուցիչներին, քանզի նրանց տրվում են վերապատրաստման լայն հնարավորություններ:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի համայնքներից չորսում` Հրազդանում, Արարատում, Երևանում և Աշտարակում, 10-ից 15 տարեկան երեխաների ուսման և հետագա կարիերայի ստեղծման հնարավորություններին` առաջարկելով նրանց անգլերենի արտադասարանական պարապմունքներ:

«Փոփոխության սերունդ» ծրագրի շրջանակներում անցկացվել են մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսեր վերոնշյալ համայնքների անգլերենի ուսուցիչների համար: Ուսուցիչները հնարավորություն են ունեցել ս.թ. հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում:

Եվս երեք անգլերենի ակումբներ բացվելու են Արարատում, Աշտարակում և Երևանում, համապատասխանաբար` ս.թ. փետրվարի 8-ին Արարատի թիվ 3 դպրոցում, ժամը 15:00-16:30-ին, փետրվարի 13-ին Աշտարակի Սմբատ Շահազիզի թիվ 2 հիմնական դպրոցում, ժամը 15:00-16:30-ին, և փետրվարի 15-ին Երևանի Սիամանթոյի թիվ 162 դպրոցում, ժամը 15:00-16:30-ին:

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկի աջակցությամբ նմանատիպ երկու անգլերենի ակումբ արդեն իսկ բացվել են Սևանում և Վանաձորում:

Դիտվել է՝ 3420

Մեկնաբանություններ