ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Տիգրան Ավինյան. ՀՀ սահմանից դեպի մեր կողմ որևէ բան զիջված չէ և չի կարող զիջված լինել

Տիգրան Ավինյան. ՀՀ սահմանից դեպի մեր կողմ որևէ բան զիջված չէ և չի կարող զիջված լինել
09.12.2020 | 21:03

ԱԺ-կառավորություն հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, թե Սյունիքի մարզում սահմաններին ինչ իրավիճակ է։

«Այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով գերատեսչական խումբ է աշխատում, այսինքն՝ ամբողջ սահմանի վերաբերյալ իրավական փաստաթղթեր են նախապատրաստվում սպասվելիք բանակցություններին, որը տեղի է ունենալու ամենայն հավանականությամբ հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ երկու կողմերի միջև»,- ասաց Տիգրան Ավինյանը:


Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ ու Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ։ «Եվ մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար։ Եվ այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ։ Ինչ վերաբերում է փաստացի զինված ուժերի տեղակայմանը, այս պահի դրությամբ Տեղ գյուղից ներքի հատվածում գտնվող տարբեր դիրքերում մենք ունենք զինված ուժերի ներկայացուցիչներ։ Եվ ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում»,- նշեց Ավինյանը։

Փոխվարչապետը վստահեցրեց՝ ՀՀ սահմանից դեպի մեր կողմ որևէ բան զիջված չէ և չի կարող զիջված լինել։ «Իրավական սահմանը՝ որպես այդպիսին, բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 3498

Մեկնաբանություններ