ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Եղել ենք, կա՛նք ու կշատանա՛նք

Եղել ենք, կա՛նք ու կշատանա՛նք
19.08.2023 | 09:57

Ախր էդ ինչի՞ մասին եք խոսում։ Ասենք, թե ծնունդ է եղել ու մի տորթ են թխել, հարևաններով ու բարեկամներով մեկը ալյուր, մեկը ձու, մյուսը շաքարավազ է բերել, թխել են։

Լավ են արել, ճիշտ են արել, էլի պետք է անեն ու ազերու աչքը հանեն։

Փոխանակ խոսեք նրանից, որ ՄԱԿ կոչված աղբակույտի մակարդակն այն աստիճանի է իջել, որ դրել սոցհարթակի նկարներ են նայել, ազերոչխարներն այն աստիճանի տգետ են, որ դա որպես փաստ են ներկայացրել, Հայաստանը ներկայացնող անասունն էլ արհամարական չի ծիծաղել այդ ոչխարի երեսին, դրել քննադատում եք նկարներ գցողին։

Լա՛վ են արել, որ գցել են։

Դրանով հաստատել են Սևակի խոսքերը` կա՛նք, կլինե՛նք ու կշատանա՛նք։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2918

Մեկնաբանություններ