ԱՄՆ-ի պահվածքը հիշեցնում է բակի կռիվները, երբ մեկին համոզում էինք խփի, որ մենք էլ խփենք։
Հիմա ԱՄՆ-ն է։ Հայտարարում է, որ ինքը կապ չունի Իսրայելի իրականացրած գործողության հետ, որ դա եղել է «միակողմանի գործողություն», բայց, եթե Իրանը պատասխանի, ապա ԱՄՆ-ը հնարավոր բոլոր միջոցներով կապահովի Իսրայելի անվտանգությունը։
Սա այն պահն է, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը Մերձավոր Արևելքում խաղարկում են «բարի և չար ոստիկաններ» տեխնոլոգիան։ Համատեղ գծում են, իրականացնում են, ու բանակցելու ժամանակ սկսվում է դերաբաշխումը։
Հ․Գ․ Ա՛յ սա խաղ է, ա՛յ սա ռազմավարական պլանավորում է, ա՛յ սա ռազմավարական մտածողություն է:
Արա Պողոսյան