ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատերազմը թևակոխում է նոր փուլ, որից ընդամենը մեկ քայլ է դեպի միջուկային դժոխք

Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատերազմը թևակոխում է նոր փուլ, որից ընդամենը մեկ քայլ է դեպի միջուկային դժոխք
01.10.2025 | 11:45

Էքսցենտրիկ, գրեթե շիզիկ, անկանխատեսելի Թրամփից ամեն ինչ կարելի է սպասել

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերջերս պատվո կարմիր ուղեգորգի վրա էր ընդունել, մի քանի օր առաջ նախ հնարավոր է համարել Ռուսաստանի խորքն Ուկրաինայի հրթիռային հարվածների սահմանափակումների վերացումը։

Թրամփը, ամերիկացի մեկնաբանների տեղեկացմամբ, կրկին փոխել է իր դիրքորոշումը ՌԴ- ի խորքը հարվածելու հարցում՝ հայտարարելով, որ սահմանափակումների վերացումը հնարավոր է։ Ւնչպես գրել են արտերկրի ԶԼՄ- ները, Դոնալդ Թրամփի դիրքորոշումը շատ առումներով թելադրված է մերձավոր շրջապատի կարծիքով։

«ՄԱԿ- ում կուլիսային քննարկման ժամանակ Զելենսկին Թրամփից խնդրեց ավելի շատ հեռահար հրթիռներ և թույլտվություն՝ նման զենք օգտագործելու համար՝ Ռուսաստանի ինքնիշխան տարածքում թիրախներին հարվածելու համար։ Թրամփը պատասխանել է, որ չի առարկում այդ գաղափարին․․․»,- Ura.ruի փոխանցմամբ, գրել է «The Wall Street Journal»- ը։

Ուկրաինան փորձում են ընդլայնել դեպի Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ռազմական թիրախներին և քաղաքացիական օբյեկտներին հարվածների աշխարհագրությունը․ հարձակումների թվաքանակը 2025թ․ հասել է առավելագույնին։

Ռուսական ԶԼՄ- ները ԱՄՆ- ի նախագահի դիրքորոշման փոփոխության վերաբերյալ այս տեղեկատվությունը հրապարակեցին սեպտեմբերի 27- ին, իսկ արդեն ընդամենը 1 օր հետո թեմայի վերաբերյալ նոր հրապարակումներից (https://ura.news/news/1053002813, https://ura.news/news/1053003361, https://ura.news/news/1053002959 ) պարզ դարձավ, որ Վաշինգտոնը ՌԴ խորքն Ուկրաինայի հրթիռային հարվածների սահմանափակումների վերացումը ոչ թե հնարավոր է համարում, այլ Կիևին չի արգելում հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին, թուլատրում է։

Թե վերոնշյալ թույլտվությունն ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար, ու դրանից հետո ՌԴ- ն ինչ քայլերի կդիմի Ուկրաինայի ու նաև, հնարավոր է, այնտեղ գտնվող արևմտյան ճիվաղների նկատմամբ, բոլորից լավ կհասկանան ու կարող են պատկերացնել ռազմական գործիչները, ռազմական փորձագետներն ու վերլուծաբանները։

Ուկրաինայի հարցով ԱՄՆ- ի նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ չէ և Կիևի իշխանություններին չի արգելում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում։ Նրա խոսքով՝ այս մոտեցմանն աջակցում են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները։

«Ես կարծում եմ, որ հաշվի առնելով փոխնախագահ Վենսի, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի արտահայտությունները, այդ հարցի պատասխանն այո է, օգտագործեք հնարավորությունները խորը հարվածներ հասցնելու համար»,- հայտարարել է Քելլոգը «Fox News» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ Կիևի համար ռուսական տարածքում արգելված թիրախներ չկան։

«ՌԴ- ում անձեռնմխելի տեղեր չկան»,- հայտարարել է ԱՄՆ- ի նախագահի հատուկ բանագնացը։

Այսպիսով ստացվում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն հեռահար հրթիռներով կարող է հարվածել նաև ՌԴ տարածքի խորքում գտնվող ատոմային էլեկտրակայաններին, այսինքն՝ առաջացնել Չեռնոբիլյան աղետի նման մի նոր աղետ, ռազմավարական նշանակության ռադարներին, օդանավակայաններին ու ռազմածովային բազաներին, որտեղ միջուկային զենք է պահվում, իշխանության մարմինների վարչական շենքերին, ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, դաշնային նշանակության ավտո և երկաթուղային ճանապարհներին գտնվող կամուրջներին, կապի ու խիստ կարևոր այլ օբյեկտներին։

Կիևին՝ Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը բազմիցս քննարկվել է բարձր մակարդակով։ ԱՄՆ- ի նախագահը մի քանի անգամ փոխել է իր դիրքորոշումն այս հարցում՝ նախ դեմ արտահայտվելով նման հարձակումներին, ապա թույլ տալով վերացնել սահմանափակումները:

Վաշինգտոնը, սակայն, երկար ժամանակ պաշտոնապես չի թույլատրել հարվածներ հասցնել ռուսական շրջաններին՝ սահմանափակվելով հակամարտության կարգավորման բարդության մասին հայտարարություններով, իսկ հիմա արդեն թույլատրել է պաշտոնապես։

ՌԴ իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Ռուսաստանի օբյեկտների (խոսքը խորքում չգտնվող օբյեկտների մասին է) ուղղությամբ հեռահար զենքով (հրթիռներով) հարձակումներն իրականացվում են ոչ միայն Ուկրաինայի ուժերի, այլև արևմտյան երկրների մասնագետների մասնակցությամբ, որոնք ապահովում են թիրախների թիրախավորումը: Այս մասին ավելի վաղ հայտարարել էին ՌԴ ԱԳՆ և ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այնուհանդերձ, հարկ է ընդգծել, որ Ուկրաինայի ԶՈւ- ն մինչ այժմ էլ երբեմն- երբեմն հարվածներ հասցրել է ՌԴ խորքում գտնվող թիրախներին, սակայն ԱԹՍ- ներով, որոնց կրած մարտական լիցքն ընդամենը մի քանի կիլոգրամ է և անհամեմատելի է մարտավարական կամ օպերատիվ- մարտավարական նշանակության հրթիռի մարտագլխիկի հետ, որի քաշը մի քանի հարյուր կիլոգրամ է։

ՌԴ Պետդումայում, «Новости Mail»– ի փոխանցմամբ , արձագանքել են Թրամփի վերոնշյալ թույլտվությանը ու բացահայտել է, թե ինչ սպասել դրանից հետո։ Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Սոբոլևը և Անդրեյ Կոլեսնիկը RTVI պարբերականին մեկնաբանել են ԱՄՆ- ի առաջնորդի որոշումը և գնահատել դրա հավանական հետևանքները:

Վիկտոր Սոբոլևի կարծիքով, Կրեմլի նկատմամբ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը խաղաղից փոխվել է ավելի ագրեսիվի: Պատգամավորը հիշեցրել է, որ ամերիկացի քաղաքական գործիչն ավելի վաղ սոցցանցում գրառում էր կատարել, որում հնարավոր էր համարել, որ Կիևը կարող է վերադարձնել Ռուսաստանի գրաված տարածքները՝ Եվրամիության և ՆԱՏՕ- ի աջակցությամբ:

«Ուկրաինայում չկան մասնագետներ, որոնք կարող են «Տոմահավկների» (կախված հրթիռի տարատեսակից, մինչև 460- 2500 կմ հեռահարության ծովային ու ցամաքային բազայավորման բարձր ճշգրտության թևավոր հրթիռ ․- Ա․ Հ․) հետ վարվել, նշանակում է՝ դրանք պետք է լինեն ամերիկացի զինծառայողներ,- հայտարարել է Սոբոլևը։- Ես պարզապես չեմ կարծում, որ բանը դրան կհասնի»։

Պատգամավորըհավելելէ․ քանի որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներն ի վիճակի չեն ինքնուրույն գլուխ հանել թիրախների վրա հրթիռների սպասարկումից և արձակումից, Պենտագոնը (Թրամփն այն վերանվանել է պատերազմի նախարարություն) պետք է հարվածի համար տրամադրի իր մասնագետներին, ինչը, ըստ էության, կնշանակի պատերազմի մեկնարկ:Սոբոլևըենթադրելէ, որ ԱՄՆ- ի նախագահը մտադիր չէ Երրորդ համաշխարհային պատերազմ սկսել։

Անդրեյ Կոլեսնիկը RTVI- ին ասել է, որ Կիևին հեռահար զենք փոխանցելու Թրամփի մտադրության մասին քիթ Քելլոգի հայտարարությունները դեռևս ռուսների վախենալու առիթ չեն:

«Ոչ մի դեպքում վախենալ պետք չէ, դա մեր ոճը չէ, ռուսների ոճը չէ, թող մեզանից վախենան, ուրեմն՝ հարգեն,- ասել է խորհրդարանականը։- Պետք է դիմակայել այդ նոր մարտահրավերներին»։

Պատգամավորը հիշեցրել է, որ Թրամփը վաղուց է խոսել Ուկրաինայի ԶՈւ- ին հեռահար հրթիռներով մատակարարելու պլանների մասին, ապա հավելել, որ ՌԴ- ում կկարողանան պարզել, թե ինչպես կփոխանցվի զենքը և հարվածել լոգիստիկ շղթային, որպեսզի թույլ չտան այն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար: Կոլեսնիկը հնարավոր է համարել, որ հրթիռներն Ուկրաինա կարող են ուղարկել Լեհաստանի «Ժեշով» ավիաբազայով։ Խորհրդարանականը կարծում է, որ Թրամփի որոշումից հետո կարևոր խնդիր է պարզել «Տոմահավկների» առաքման ուղիները և վերացնել դրանք, նախքան հրթիռները կօգտագործվեն Ռուսաստանի թիրախներին կամ ՌԴ ԶՈւ զինծառայողներին հարվածելու համար:

Թրամփը թույլ կտա՞ Ուկրաինայի ԶՈւ- ին «Տոմահավկ» հրթիռների փոխանցում, թե ոչ՝ կարծես թե վերջնականապես դեռ պարզ չէ, բայց նշված հրթիռը միակ հեռահար հրթիռը չէ ԱՄՆ- ի զինանոցում։ Ի՞նչ տարբերություն՝ Վաշինգտոնը Կիևին «Տոմահա՞վկ», թե հեռահար այլ հրթիռներ կտա․․․

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ