Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երգող ուղեղը վատ բան չի մտածում

Երգող ուղեղը վատ բան չի մտածում
03.05.2025 | 19:07

Պատկերացնում ե՞ք՝ մեր ուղեղում մի սենյակ կա, որտեղ մեղեդիներն են։ Դա երևի գույների սենյակի կողքին ա։

Էդ մեղեդիներն ազատ են ցանկացած նյութականությունից։ Նյութական հատկանիշները՝ կապն ինչ-որ գործիքի հետ, հեղինակի անունը և այլն, ուրիշ սենյակներում են, իսկ ստեղ զուտ ելևէջներ են, օդի թրթռոցի հիշողություն։ Դրանք անգամ նոտաներ չեն՝ կարող են ցանկացած նոտայից սկսվել, ու մեղեդին նույնը կլինի։

Դա համարյա նույնն ա, ինչ հրեշտակների կացարանը երկնքում։

Էդ սենյակի դուռը պետք ա միշտ բաց թողնել, որ ուղեղը երգի։ Երգող ուղեղը վատ բան չի մտածում՝ ֆիզիկապես ի վիճակի չի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10502

Մեկնաբանություններ