Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աղոթարան

Աղոթարան
30.05.2025 | 22:00
Տե՛ր, փչի՛ր Սուրբ Հոգուդ շնչի հարավային քաղցր զեփյուռը իմ խստացած և թանձրացած սրտի վրա և Քո որոտընդոստ փայլատակմամբ զարթնեցրու՛ իմ սառնացած ու ցամաքացած միտքը:
Բա՛ց արա, Տե՛ր, սրտիս փակված դուռը և ծագեցրու՛ իմ ներսում Քո արդարության ճառագայթների լույսը: Սրբի՛ր մեղքի աղտերից և բժշկի՛ր հոգուս վերքերը: Ամրացրու՛ Քո երկյուղով և զորացրու՛ որ արդարություն գործեմ ամենայն ժամ:
Եփրեմ ԱՍՈՐԻ
Դիտվել է՝ 4319

Մեկնաբանություններ