Երկու խոսք այն մարդկանց մասին, ում շնորհիվ Հայ հասարակությունը գործունակ և կենսունակ է մնացել։ Նրանք հիմա էլ մեր կողքին են։
Բարոյական և կարգապահական արժեքների պահպանումն է կառուցում հասարակությունը՝ նրան դարձնելով քաղաքավարի և ներողամիտ։
Այս որակներն են, որ հասարակությանը կյանք են տալիս և ապահովում նրա կենսունակությունն ու գոյատևումը։ Հայհոյանքներով և խոսքի աղավաղումներով հասարակությունը չի աճում։
Բռնի ուժը երկար չի կարող պահել որևէ իշխանության:
Հասարակությունը պահպանվում է այն հատ ու կենտ մարդկանց շնորհիվ, որոնք սկզբունքայնությամբ մոտիվացնում և էներգիա են հաղորդում, որպեսզի աշխարհը պտտվի բարության շուրջ, որի արդյունքում զարգանում են տրամաբանական և բարոյական ուսմունքներ:
Բարոյական արժեքների մեջ արգելված է եսամոլությունը: Մարդ չի կարող և չպետք է ամեն ինչ ցանկանա միայն իր համար: Եթե համեստությունն ու պարկեշտությունը բացակայում են հասարակությունից, ապա բոլոր մարդիկ կվարակվեն չարության վիրուսով:
Չարությամբ և անբարոյականությամբ ով է ինչ-որ բանի հասել: Անամոթությունը երբևէ բարիք չի բերել: Ինչպես ասում են՝ սխալ ճանապարհ գնալով երբեք տուն չես հասնելու: Միայն բարոյականությունն ու բարությունն են բարիք բերել և բարելավել հասարակության վիճակը։ Չնայած՝ մարդկանց բարոյականությունն ու խառնվածքը, կախված հանգամանքներից, փոխվում են։ Դրանք ունենում են վայրիվերումներ բայց մարդու էությունը չի փոխվում:
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ