ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայկական կողմի կորուստները ապրիլի 5-ի դրությամբ

Հայկական կողմի կորուստները ապրիլի 5-ի դրությամբ
05.04.2016 | 21:21

Հայկական կողմի կորուստները ապրիլի 5-ի դությամբ`


Զինծառայողներ
• 29 զոհ, որից 7 սպա
• 101 վիրավոր
• 28 անհետ կորած
Զինտեխնիկա
• 14 տանկ
• 4 հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ)
12:00-ին հայտարարված «կրակի դադարեցման ռեժիմի» խախտումները Ադրբեջանի կողմից.
• 12:10 Մարտակերտի ուղղությամբ կրակել է տանկով (7 արկ), 82 մմ ականանետով (12 ական),
•12:56-13:20 Մարտունու ուղղությամբ կրակել է Դ-30 հրանոթով (4 արկ)
•14:05 Մատաղիսի ուղղությամբ կրակել է 82 մմ ականանետով (4 ական)
Այս մասին ՊԲ ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:

Աղբյուրը՝ Ռազմ.info

Դիտվել է՝ 3786

Մեկնաբանություններ