Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Վահագն Թևոսյան. Անհրաժեշտություն կլինի ծանր/ռազմական արդյունաբերությունը զարգացնելը

Վահագն Թևոսյան. Անհրաժեշտություն կլինի ծանր/ռազմական արդյունաբերությունը զարգացնելը
02.11.2020 | 14:22

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը գրել է.


«Եթե տեսականորեն ենթադրում ենք, որ պատերազմը երկարատև է լինելու, տնտեսական գերակայությունների վերանայում պետք է արվի: Օրինակ տուրիստական ճյուղը, որը էականորեն տուժել էր արդեն կովիդի պատճառով, երկարատև պատերազմի պարագայում ինքնին անարդյունավետ է լինելու: Սովորական միջին վիճակագրական օտարազգի տուրիստին անհնար է լինելու բացատրել, որ պատերազմը Գառնի-Գեղարդից հարյուր կիլոմետր հեռու է ընթանում, իր համար դա միևնույն տարածաշրջանն է: Փոխարենը անհրաժեշտություն կլինի ծանր/ռազմական արդյունաբերությունը զարգացնելը: Քննարկման այլ կոնտեքստ պետք է ստանա, կարծում եմ, նաև հանքարդյունաբերությունը»:

Դիտվել է՝ 10316

Մեկնաբանություններ