ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Անպաշտպան, անզեն մարդիկ իրենց գործն անում են

Անպաշտպան, անզեն մարդիկ իրենց գործն անում են
23.03.2023 | 22:46

Իրավիճակն այնպիսին է, որ մեկին իր գործին դնելով՝ հարկ է նրա վրա երկու հոգի էլ հսկող դնել, որպեսզի բացառվեն ինտրիգներն ու արհեստական դիվերսիաները անմեղ անձանց վրա. իսկ այդ երկուսին էլ ևս երկու հոգի պետք է հսկեն՝ քաղաքացիական մարմիններ ու կամավորական խմբեր, սրանց էլ՝ ևս երկու հսկող, ու այսպես շարունակ, ընդհուպ՝ զենքն ու կամերան ձեռքդ պիտի առնես, դու՛ անձամբ թաքուն կանգնես այդ բոլոր հսկողների վրա:

Սա դեռ՝ մի հասարակ գործ ու պարտքի մասին:

Այս աստիճան կորել է վստահությունը:

Ահա թե ինչու իմաստ չունի առաջարկել, որ մարտական հսկողություն սահմանեն Գորիս քաղաքից դուրս գտնվող, ինչպես նաև նրա բարձրաբերձ սարերում տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտների ու հատկապես մեկի վրա (չասեմ), որը գտնվում է բացարձակ անպաշտպան և կտրված բարձր տարածքում:

Թե ինչեր են կատարվել թշնամու կողմից՝ գերեվարումներ, սպանություններ այդ վայրերում ու այդ կառույցների հետ 90-ականներին, կարծում եմ, շատերը կհիշեն, ովքեր էլ չեն հիշում՝ լինելով պատասխանատուներ, կամ ոչ թանն են տեսել, ոչ էլ թանամանը, արժե՞ թարմացնել նրանց հիշողությունը, լավությու՞ն, թե վատություն կլինի՝ տեղեր նշելն ու գլխացավանք բերելը կուսական վայրեր:

Լավ թե վատ, անպաշտպան, անզեն մարդիկ՝ իրենց բախտին հլու, իրենց գործն անում են, աչքից հեռու, տան դավից ու մատնությունից հեռու:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 8922

Մեկնաբանություններ