ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.04.2025 | 00:02

Մոլորյալներին դարձի՛ բերող,

հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության:

Եվ բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար,

և գործեմ արդարություն:

Եվ ողորմի՛ր Քո արարածներին, և ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 2979

Մեկնաբանություններ