Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

«Նիդերլանդական Օրագրի» օրինականության և անկախության վերաբերյալ

 «Նիդերլանդական Օրագրի» օրինականության և անկախության վերաբերյալ
17.11.2025 | 11:41

Պաշտոնական հայտարարություն

Վերջին օրերին որոշ շրջանակներ, փորձեր են անում կասկածի տակ դնել «Նիդերլանդական Օրագրի» օրինականությունն ու գործունեությունը։ Հայտարարում ենք հստակ․ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, այլև անտեղյակության արդյունք են։

1. Լիազորված ենք հայտարարել, որ «Նիդերլանդական Օրագիրը» գործում է լիովին օրինական հիմունքներով։

Նիդերլանդների Mediawet 2008 օրենքով առցանց թերթերը և համայնքային վեբպարբերականները պետական գրանցման պարտադիր պահանջ չունեն։

ՀՀ «Մեդիայի մասին» օրենքով ևս լրատվամիջոցի գրանցումը կամավոր է։

Այսինքն՝ մեր գործունեության օրինականությունը հստակ ամրագրված է երկու երկրների օրենսդրությամբ։

Այսինքն ՀՍՏԱԿ Է՝ Նիդերլանդների իրավակարգով «թերթ» լինելը չի պայմանավորվում պետական գրանցմամբ, այլ՝ իրական գործունեությամբ։

2. Մենք անկախ ենք և երբևէ չենք ֆինանսավորվել որևէ կառույցի կողմից, մեզ համար ճշմարտությունը և ազատ խոսքը առաջնային են ու այսուհետ այն հնչելու ու բարձրաձայնվելու է։

Մեր աշխատանքը կամավորական է, բաց, անշահախնդիր: Այսուհետ ևս լծվելու ենք նիդերլանդահայ համայնքի (և ոչ միայն)տարբեր հարցերն ու խնդիրները լուսաբանելուն:

3. «Նիդերլանդական Օրագրի» 17 տարվա գործունեությունը փաստագրական արժեք է։ Մենք կանգնած ենք եղել և կանգնելու ենք Հայաստան պետության կողքին (թերթել մեր էջերը):

Մեր հարթակում ներկայացված է վերջին տասնյոթ տարիների հոլանդահայ համայնքի ամբողջական տարեգրությունը։ Մեր թերթի մասին տվյալներն ամրագրված են համացանցի հանրագիտարաններում ու տարբեր կայքերում:

Ոչ ոք չի կարող ՋՆՋԵԼ կամ վերագրել այն դերը, որը «Նիդերլանդական Օրագիրն» ունեցել և ունի նիդերլանդահայ իրականության մեջ։

4. Մեր աշխատանքը բազմիցս արժանացել է պետական և միջազգային գնահատանքի։

Ունենք ՀՀ նախագահի, դեսպանությունների, Սփյուռքի նախարարության, միջազգային կազմակերպությունների և մշակութային հաստատությունների պարգևներ ու շնորհակալագրեր։ Սա ոչ թե ճանաչման հարց է, այլ՝ մեր աշխատանքի իրական և հաստատված արժեքի ապացույց, ամեն անարդար, գոռոզ ու քեննախնդիր քայլ մեր դեմ դատապարտված է ձախողման:

5. «Նիդերլանդական Օրագիրը» եղել է և կմնա անկախ ձայն և փաստերի հարթակ։

Մենք ներկայացնում ենք մեր համայնքի կյանքն այնպես, ինչպես կա, ոչ թե այնպես, ինչպես ուզում են որոշ շրջանակներ։

«Նիդերլանդական Օրագիրը» շարունակում է իր աշխատանքը լիակատար անկախությամբ, օրինականությամբ և պատասխանատվությամբ՝ անկախ ցանկացած ճնշումներից կամ կեղծ աղմուկներից։

«Նիդերլանդական Օրագիր»

16 Նոյեմբեր 2025

Նիդերլանդներ

https://niderlandakan.livejournal.com/689537.html

https://www.nidoragir.com/2025/11/blog-post_16.html

Դիտվել է՝ 218

Մեկնաբանություններ