«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

«Սիրիայում ահաբեկիչները ցանկանում են նոր շրջաններ ապակայունացնել»

«Սիրիայում ահաբեկիչները ցանկանում են նոր շրջաններ ապակայունացնել»
21.10.2015 | 12:02

Սիրիայում հիմնավորված ահաբեկիչները պլանավորում են նոր տարածաշրջաններ ապակայունացնել՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ սպաներին նվիրված հատուկ ընդունելության ընթացքում։ «Սիրիայում և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում հենակետեր հիմնած ահաբեկիչներն ընդլայնվելու նոր պլաններ են կազմել և շարունակում են կազմել։ Նրանք հավաքագրել ու շարունակում են հավաքագրել տարբեր երկրներից բազմաթիվ զինյալների, այդ թվում՝ Ռուսաստանից ու ԱՊՀ տարածքից»,- ասել է նա։ Պուտինն ընդգծել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական օգնությունն լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։ «Գործողության արդյունքում հաստատվել է, որ Ռուսաստանը պատրաստ է համարժեք և արդյունավետ պատասխան տալու մեր երկրին ուղղված ցանկացած ահաբեկչական սպառնալիքի»,- ասել է նա։ Նա երախտագիտություն է հայտնել Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցող ռուս զինվորականներին՝ պրոֆեսիոնալիզմի ու խիզախության համար։

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ