ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Պեկինը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Պեկինը նախազգուշացրել է ԱՄՆ-ին
30.10.2015 | 14:41

Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ ՈՒ Շենլին ահազանգել է Հարավ-չինական ծովում պատերազմի սկսման ռիսկի մասին։ Ծովակալի խոսքով՝ «նույնիսկ չնչին միջադեպը կարող է պատերազմ առաջացնել»: ՈՒ Շենլին Հարավ-չինական ծովում ամերիկյան ռազմածովային ուժերի գործողությունները որակել է սադրիչ ԱՄՆ ծովակալ Ջոն Ռիչարդսոնի հետ տեսահանդիպման ընթացքում: Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ ամերիկյան Lassen ավիակիրն առանց Պեկինի թույլտվության հատել է Հարավ-չինական ծովի այն տարածքը, որտեղ գտնվում են վիճելի Նանյշա կղզիները, որոնք չինական կողմը համարում է իրենը: Չինաստանի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել ԱՄՆ-ին` հայտարարելով, որ այդ գործողությունները խախտում են երկրի ինքնիշխանությունը։ Պենտագոնը հաստատել է ջրային տարածքում օպերացիաների իրականացումը` հավելելով, որ ապագայում ևս նման գործողություններ են սպասվում։ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը նշել է, որ օպերացիաներն իրականացվելու են առաջիկա շաբաթներին ու ամիսներին, իրենք շարունակելու են վերահսկել ջրային տարածքը, եթե համարեն, որ դա համապատասխանում է միջազգային իրավունքին:

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ