Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը

Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը
06.11.2020 | 21:18

Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Աժ խմբակցությունների հետ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի», - գրել է նա:

Դիտվել է՝ 4723

Մեկնաբանություններ

րծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am