-
23.01.2025|
06:57
Էս օրն էլ եկավ. «հպարտ ժողովուրդը», «հպարտ քաղաքացին» նշանակվեցին ոչ միայն մեղավոր, այլ նաև՝ չհասկացող: Որոշ ժամանակ անց կնշանակվեն նաև երախտամոռ և ուրացող, եթե չնույնացնեն ու միաձուլեն իշխանությունը՝ պետությանը:
-
22.01.2025|
11:02
Երկար չգրեմ, թե սկզբից թավշյա, հետո խորը պոպուլիստ ու հիմա ավտորիտար իշխանությունը ինչպես է որպես կանոն փորձում լուծել իր առջև ծառացած ավտորիտար իշխանության խրոնիկ հիվանդությունները, որոնք ունեն իշխանության պահպանման, շեշտում եմ՝ բացառապես ի՛ր իշխանության պահպանման, այլ ոչ թե պետության պահպանման և զարգացման մոտիվացիաներ:
-
21.01.2025|
09:25
Ինձ իրոք շատ հետաքրքրում է՝ դեռ էլի մարդ կա՞, որ հավատում է սրա ասած «խաղաղության դարաշրջանին» կամ «խաղաղության պայմանագրի» կնքման զառանցանքին։ Բայրամովը հստակ վերահաստատեց՝ մինչև Սահմանադրություն չփոխես, քեզ հետ քննարկելու բան չունենք։
-
19.01.2025|
15:27
Տարբեր խմբերի կողմից «համահայկական» կառույցներ ու շարժումներ ձևավորելու մասին մշտապես ասել եմ, որ դրանք արդեն իսկ ձախողված են։ Հնարավոր չէ ստեղծել կառույց կամ շարժում անգամ 10000 հոգով և այն համարել «համահայկական»: Խոսքը հատկապես քաղաքական շարժումների և կազմակերպությունների մասին է։
-
19.01.2025|
10:13
«Անգլիացու տունն իր ամրոցն է». սա անգլիական ասացվածք է, որը նշանակում է` մարդու տունը նրա անվտանգության երաշխիքն է, այն նաև նշանակում է` ինչ էլ պատահի տանը, պիտի մնա տան մեջ և դուրս չգա դրա պատերից, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու ընտանիքի անձնական գործերին։ Այլ բառերով՝ ասացվածքը միտված է մարդու կյանքի և անձնական կյանքի ապահովությանը։
-
19.01.2025|
07:38
Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում, նախօրեին Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին:
-
18.01.2025|
15:09
Ինչպես ցանկացած ժողովրդի մոտ, հայ ժողովրդի միջին վիճակագրական ներկայացուցիչների մոտ էլ կան մի շարք թերություններ։ Եթե շատ խորանանք՝ մի ժողովրդից մի փոքր քիչ, մյուսից մի փոքր շատ, հնարավոր է...
-
18.01.2025|
12:34
Անցնող 5 տարիներին երկու դրվագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցավ են պատճառել, այլև խախտել են մարդկայնության ու ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահման...
-
18.01.2025|
06:36
Իսրայել պետությունը սուրհանդակներ (messengers) է ուղարկում աշխարհի բոլոր բանտերը` տեր է կանգնում նույնիսկ քրեական, զազրելի հրեա հանցագործներին, ամոքում, սրբում, օգնում, որ իր ազգակից տականքն էլ արժանապատիվ մեռնի, նույնիսկ եթե այլ երկրի քաղաքացիներ են։
-
17.01.2025|
16:52
Հարիֆի պես նստել-սպասում ենք, թե երբ է թուրքը գալու երկիր, այնինչ, թուրքը վաղուց երկրի ղեկին է ու չի սպասում, թե մենք երբ գլխի կընկնենք, այլ գործում է՝ քայլ առ քայլ հաջողելով իր ծրագիրը: