Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ֆորպոստ VS բուֆեր

Ֆորպոստ VS բուֆեր
20.02.2023 | 07:23

«Ֆորպոստ» բառից ցնցումների մեջ ընկած «ինքնիշխանիստները» ցնծության մեջ են կամ լավագույն դեպքում լռում են Մակրոնի՝ Հայաստանը որպես հակառուսական բուֆերային գոտի դիտարկելու խոսքից հետո։ Եվ դա այն դեպքում, երբ ֆորպոստը ենթադրում է գերպաշտպանվածություն, իսկ բուֆերը՝ ամայի, անմարդաբնակ, ավերված տարածք։


Արաքսից մինչև Քուռ, ծովից մինչև ծով Հայաստան գոռացողները, ինքնիշխանության համար կոկորդ և հետույք պատռողները լռում են, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում է ադրբեջանական։ Սա վկայում է, որ դրանք հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի են պայքարել ու հիմա հանգստացել են, քանզի առաջադրանքը կատարված է։ Ինչևէ։


Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հարավկովկասյան երկրներից բուֆերային չի համարում Վրաստանը, Ադրբեջանը, քանզի այս երկրներն իրենց շահերն են պաշտպանում ու չեն ուզում Արևմուտքի ձեռքում մանրադրամ դառնալ՝ վճարելով կյանքերով, տարածքներով, պետականությամբ։


Մակրոնին Ալիևն ու Ղարիբաշվիլին անմիջապես կհակադարձեին, եթե նա հանկարծ Վրաստանն ու Ադրբեջանը հռչակեր որպես բուֆեր։ Այլ հարց է Փաշինյան Նիկոլը։
Նիկոլը համաձայնել է սեփական կաշին փրկելու համար Հայաստանն ու Արցախը հանձնել թշնամուն։ Այդ հանձնելու քնքուշ անվանումը «բուֆեր» է։
Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս ամենի համար մեղավոր չեն ֆրանսիացիները, ադրբեջանցիները, թուրքերը, ամերիկացիները, ռուսները։ Մեղավորներին բացառապես մեր երկրի ներսում պետք է փնտրել։ Պատահական չէ, որ Ալիևը ՀՀ քաղաքացիների ընտրությանը հղում անելով է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարն առաջ տանում։
Ինչպես դասականը կասեր՝ ներսից ենք փտած ու փրկությունն էլ ներսից պետք է լինի։ Խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 37249

Մեկնաբանություններ