«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Լինենք օրհնված Տիրոջ ստեղծած այս հիասքանչ օրվա մեջ

Լինենք օրհնված Տիրոջ ստեղծած այս հիասքանչ օրվա մեջ
02.11.2024 | 09:40

Եվ մի ուրիշ շաբաթ օր էլ եղավ, որ Հիսուսը ժողովարան մտավ և սովորեցնում էր։ Եվ այնտեղ մի մարդ կար և նրա աջ ձեռքը չորացած էր (Ղուկ6։6)։

Ի՞նչ է նշանակում մի մարդու համար, որ նրա աջ ձեռքը չորացած է։ Նշանակում է, որ նա անաշխատունակ է, և նրա համար ամբողջ շաբաթվա օրերը՝ շաբաթ օր էին։ Այսինքն, երկուշաբթին էլ էր շաբաթ, երեքշաբթին էլ, ուրբաթն էլ էր շաբաթ և այլն։

Նա դատապարտված էր մշտական շաբաթի, կամ ավելի ճիշտ, զրկված էր շաբաթը պահելու կարողությունից: Շաբաթը պահել նշանակում էր ամբողջ շաբաթ աշխատել, իսկ շաբաթ օրը հանգստանալ։

Հիսուսը ցույց է տալիս, որ շաբաթ օրը մարդուն ազատելու համար է, և Նա պահում է շաբաթը, և ոչ թե խախտում, որովհետև կատարում է այն, ինչ Աստված էր արել։ Ինչպես Աստված Իսրայելին ազատեց Եգիպտոսի գերությունից, այնպես էլ Հիսուսն ազատում է սոցիալական ամենածանր վիճակում գտնվող մարդկանց՝ իրենց գերություններից, այս թվում նաև՝ անդամալույծին։

Եվ հիշիր, որ դու ծառա էիր Եգիպտոսի երկրումը, և քո Աստվածը զորավոր ձեռքով և բարձր բազուկով քեզ հանեց այնտեղից, նրա համար քո Աատվածը քեզ պատվիրեց, որ հանգստության օրը պահես (2Օր 5։15)։

Չորացած ձեռքը դա գերությունն է, ամեն հիվանդություն գերություն է։

Հրեաները ծայրահեղացրել էին շաբաթ օրվա սուրբ պահելը:

Օրենքն այն աստիճան բծախնդրության էր հասցրել շաբաթ օրվա պահելը, որ բարի գործ կատարելու իրավունք չկար, նրանց բնավ չէր ուրախացնում նույնիսկ 38 տարվա անդամալույծի բժշկվելը։

Հրեաները հավատում էին, որ շաբաթ օրով կատարված ամեն գործ՝ բարի կամ չար, մեղք էր:

Բայց չէ՞ որ, եթե բարին գիտենք անել և չենք անում, դա էլ է մեղք։ Քրիստոս նման տեսակետները դիտում էր որպես Մովսեսի պատվիրանների խեղաթյուրում:

Շաբաթ օրը մարդու համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար:

Նա դարձավ մեր շաբաթ օրվա Տերը՝ մեր հիվանդություններն ու մեր բոլոր հոգսերն իր վրա վերցնելով։ ՈՒրեմն Մարդու Որդին նաև շաբաթ օրվա տերն է (Մար2:25):

Այո՛, Տեր, Դու ոչ միայն շաբաթ օրվա, այլև մեր ամեն օրվա, ամեն ժամի և ամեն վայրկյանի Տերն ես, բժշկիր մեր անհավատությունը, ազատագրիր մեզ մեր գերությունից։ Նրան ոչ մի զոհ պետք չի, միայն ողորմություն:

«Ողորմություն եմ ուզում և ո՛չ թե զոհ» (Մատթ12:7; Օվսե 6:6):

Հիսուսն այսօր մեզ կոչ է անում՝«Եկե՛ք Ինձ մոտ դուք բոլորդ, հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես պիտի հանգիստ տամ ձեզ» (Մատ11:28):

... և օրը շաբաթ էր, Նա նայելով բոլորի վրա ասաց այն մարդուն; Ձեռքդ մեկնիր, նա էլ այնպես արեց և նրա ձեռքն առողջացավ մյուսի պես...

Մեր Աստված՝ ողորմած, գթած, երկայնամիտ և առատ ողորմությունով ու ճշմարտությունով, որ հազարների ողորմություն ես անում, որ անօրենություն, հանցանք և մեղք ես ներում (Ելից34։6)։

Եկեք այսօրվանից մինչև հավիտյան մեծարենք մեր Արարչին, մեր Փրկչին, պաշտենք Նրան, փառաբանենք Նրա Սուրբ Անունը, վստահենք Նրան, և մուտք գործենք Նրա հրաշագործ կամքի մեջ։

Սովորեցրու կատարել Քո կամքը, քանզի Դու ես մեր Աստվածը» (Ս142:10):

Լինենք օրհնված Տիրոջ ստեղծած այս հիասքանչ օրվա մեջ, բարի լույս:

Anna Godinaction

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ