«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Հիսուսը հաղթել է մեր ներկայիս նեղությունները, մեր հիվանդությունները, մեր ցավերն ու վշտերը, մեր հոգսերն ու խնդիրները

Հիսուսը հաղթել է մեր ներկայիս նեղությունները, մեր հիվանդությունները, մեր ցավերն ու վշտերը, մեր հոգսերն ու խնդիրները
06.11.2024 | 06:55

«Վերևում` երկնքում, ներքևում` երկրի վրա և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց» (Ելք 20.4-5):

Անապատում չարը Հիսուսին իրեն երկրպագելու դիմաց, խոստացավ աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը: Այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը քեզ կտամ, եթե ինձ երկրպագես (Ղկ. 4:6)։

Հիսուսը հաղթեց չարին՝ մեջբերելով Օրենքի գրքում գրվածը.

«Քո Տեր Աստծուն պիտի պաշտես և միայն Նրա՛ն ծառայես» (2 Օր. 6։13):

Երկրպագել` ըստ վիկիպեդիայի նշանակում է; պաշտել, չափազանց՝ ծայրահեղորեն սիրել, խոնարհումով ողջունել: Շատ ժամանակ բառն ինքը մեզ կարող է շեղել բուն իմաստից։ Այսինքն, եթե մենք աշխարհը և նրան պատկանող ամեն բան սիրում ենք, նշանակում է, որ բանսարկուին ենք երկրպագում։

Այդ պատճառով է, որ «Լեռան քարոզում» Հիսուսը հետևյալն է ասում.

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի: Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթ6:24)։

Իսկ մենք ի՞նչ կուռքեր ունենք, ո՞ւմ ենք երկրպագում կամ ինչի՞ն ենք երկրպագում։

Մարդու համար «կուռք» կարող է դառնալ մոմ վառելը, պարանոցին խաչ կրելը, մեքենան, համակարգիչը, հեռախոսը, հեռուստացույցը, թմրամոլությունը, հարբեցողությունը, ինչ-որ մի արտիստ, երգիչ և այլն: Տերն ասել է՝ սիրեցեք իրար և ոչ թե երկրպագեցեք իրար։ Տերն ինքը մոմ չվառեց և չասաց, որ մոմ պիտի վառեք, քանզի նյութը՝ մոմը չէ մարդուն դատողը և փրկողը, այլ սրտեր ու երիկամներ քննող Աստվածը։

«Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը ձեզ գրավի ճարտարամտությամբ և սնոտի խաբեբայությամբ, դրանք ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ և բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, քանի որ նրա մեջ է բնակվում Աստվածության ամբողջ լիությունը մարմնապես» (Կող. 2:4-9)։

Մենք էլ պետք է համարձակություն գտնենք և Պողոսի նման հռչակենք.

«Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ`Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ…», իսկ հետո ավելացնում է. «Այդ Խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար» (Գաղ6։14)։

Պողոսի նման եկեք մենք էլ որոշում կայացնենք; «Ես որոշել եմ ոչինչ չիմանալ, բացի Հիսուս Քրիստոսից, այն էլ խաչյալ» (Ա Կոր., 2։1)։

Պողոսի համար աշխարհը մեռած է, քանի որ Հիսուսն ասում է; «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, Ես հաղթել եմ աշխարհին» (Հովհ16.33)։

Հիսուսը հաղթել է մեր ներկայիս նեղությունները, մեր հիվանդությունները, մեր ցավերն ու վշտերը, մեր հոգսերն ու խնդիրները։

Եվ մեզ միայն մնում է աճենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքովը և գիտությամբ, Նրան լինի փառք և՛ հիմա,՛ և մինչև հավիտյան, ամեն (ԲՊետր3։18)։

Եվ թող Քո թագավորությունը գա Տեր Հիսուս։

Լինենք օրհնված Հիսուսի զորեղ անունով, բարի լույս:

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ