Լրահոսն ազդարարում է, որ հարյուրավոր հասցեներում չի լինելու ջուր, տասնյակ հասցեներում` լույս, որոշ բնակավայրերում չի լինելու գազ, խափանվելու է ինտերնետ-կապը, վատ է աշխատելու բջջային կապը, թանկանալու է տրանսպորտը և, ի վերջո` կյանքը:
Մյուս կողմից` Աղազարյան Հովիկը պետք է պատգամավորական մանդատը հանձնելու-չհանձնելու վերաբերյալ որոշում հրապարակի, Հակոբյան Աննան չգիտեմինչ է ասել և այսպես շարունակ:
Այժմ եկեք համեմատենք լրահոսի հրապարակումների դիտումների և արձագանքների քանակը:
Միանշանակ, հաղթում են Աղազարյան Հովիկի մանդատն ու Հակոբյան Աննայի չգիտեմինչը:
Եվ, եթե այդպես է, ապա եկեք բոլորս միավորվենք Աղազարյան Հովիկի մանդատի և Հակոբյան Աննայի չգիտեմինչի շուրջ, քանզի մեր լույսը, ջուրը, գազը, կապն ու տրանսպորտը վերջիններիս մեջ է:
Միայն մշակույթն է Մակունց Լիլիթի մեջ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ