Բախտ վիճակվեց դիտելու Հայկ Մարության և Տիգրան Ավինյան զույգի հեռուստատեսային բանավեճը։ Մասնակիցները, մեղմ ասած, գեղասահքի զույգ էին հիշեցնում տեխնիկայով և գեղարվեստական հնարքներով։ Երկուսն էլ խուսափեցին պատասխանել մի քանի հարցերի, թե ի վերջո
1. որքան է կազմում մեկ ուղևորի տեղափոխման ինքնարժեքը։
2.Ինչու՞ է մոտ մեկ տարի գողացվել ամսական 25 մլն դրամ հավաքագրված գումարներից և ո՞վ է կրում դա իմանալ և չազդարարելու պատասխանատվությունը։
3.Ինչու՞ տեղի չի ունենում տեղական հանրաքվե, տրանսպորտի սակագնի հարցով:
4.Ինչու՞ է ընտրվել մեկ օպերատոր (թելլսելլ ) և վերջինիս տրամադրվել է անհասկանալի մենաշնորհ:
5. Ինչու՞ բանավեճին չէին մասնակցում քաղաքապետարանի ավագանու «Մայր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցության ղեկավարները։
6. Ինչու՞ է մոտ վաթսուն հազար ձայնով քաղաքի կառավարումը ստանձնած ՔՊ խմբակցության ներկայացուցիչը անտեսում 75 հազար երեանցիների ձայնն ընդդեմ թանկացման։
Իրար ջան ջիգյար անող զույգը դեռ օգտագործվելու է քաղաքական նպատակներով։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ