Աստծո ծրագիրը յուրաքանչյուր մարդու հանդեպ անսահման սիրո և հավիտենական իմաստության խորհուրդն է։ Նա մեզ կոչում է վերականգնվել Իր պատկերով՝ գտնելու կյանքի իսկական նպատակը, իսկ վերջնական նպատակն է՝ մեզ առաջնորդել դեպի հավերժական կյանք և անսահման խաղաղություն։
Աստված կամենում է, որ մենք ապրենք իմաստությամբ և հույսով լցված կյանքով՝ հաղթահարելով կյանքի փորձությունները և հենվելով Նրա սիրառատ կամքի վրա։ Մեր կյանքն ավելի բարձր նպատակ ունի, քան պարզապես աշխարհիկ հաջողությունը. այն վեհ ճանապարհորդություն է դեպի լույս և հավիտենություն:
Աստվածաշունչն ասում է.
«Ես գիտեմ այն խորհուրդները, որ մտածում եմ ձեր մասին, ասում է Տերը՝ խաղաղության և ոչ թե չարիքի խորհուրդներ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29:11):
Աստվածաշնչյան այս խոսքը հիշեցնում է, որ Աստված երբեք չի թողնում մեզ՝ անկախ իրավիճակներից։ Նա միշտ մեր կողքին է՝ առաջնորդելու մեզ Իր սուրբ կամքով։ Մեր խնդիրն է՝ հավատքով ընդունել Նրա ծրագիրը, վստահել Նրան, և հոգևոր կյանքով վառվել՝ դառնալով լույս այս աշխարհում։
Երբեմն դժվար է տեսնել Աստծո ծրագրի ամբողջությունը, բայց վստահ եղեք՝ Նա ձեր կյանքի յուրաքանչյուր օրվա համար ունի հստակ նպատակ։ Ամեն ինչ ծառայում է ձեր հոգու կատարելացմանը։
«Աչքը չի տեսել, ականջը չի լսել, և մարդու սիրտը չի պատկերացրել այն, ինչ Աստված պատրաստել է նրանց համար, ովքեր սիրում են Նրան» (1 Կորնթացիներ 2:9):
Աստծո ծրագիրն է, որ դուք ապրեք լույսով, խաղաղությամբ և սիրո մեջ՝ վստահ լինելով, որ ամեն բան՝ անգամ դժվարությունները, ծառայում են ձեր բարօրությանը։
Կիսվեք այս մտքերով՝ մխիթարելով և ոգեշնչելով մյուսներին։ Աստված բոլորիս համար ունի վեհ ծրագիր։
Աղոթքով՝ Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ