Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պիղատոսը վախեցավ

Պիղատոսը վախեցավ
19.04.2025 | 11:30



Պիղատոսը հավաստիացավ, որ Հիսուսն անմեղ է։

Ո՛չ Հռոմեական պետության դեմ էր հանցանք գործել, ո՛չ էլ հրեական ատյանի մահավճիռն էր ենթակա հաստատման։

Պիղատոսը դատավոր էր ու ձևավորել էր ներքին համոզմունք, որ Հիսուս անմեղ է։ Բայց վախեցավ։ Վախեցավ ու փոքրոգությունից դրդված՝ վճռահատման հարթակից (Գաբաթայից) Նրան դատապարտեց մահվան։

Շատերն են արդարացնում Հռոմի «Հրեաստան» նահանգի հինգերորդ կառավարիչ Պիղատոս Պոնտացուն՝ Քրիստոսին խաչելու մեղքը թողնելով միայն հրեաների խղճին։

Բայց չէ՞ որ Պիղատոսի՛նն էր Գաբաթայից վճիռ արձակելու իրավունքը՝ կյանքի ու մահվան նկատմամբ իշխանությունը։ Չէ՞ որ ցանկացած անիրավ վճիռ արձակելիս ցանկացած դատավոր էլ հաստատ ինչ-որ «ծանրակշիռ» պատճառներ կունենա։ Ու՞մ են դրանք հետաքրքիր, եթե վճիռն անիրավ է։

Այսօր Ավագ ուրբաթ է - Քրիստոսի ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ հիշատակության օրը։ Այսօր մեր եկեղեցիներում կատարվում է Խաչելության կարգը (12:00-ին) և Թաղման կարգը (17:00-ին)։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Կից պատկերը՝ Մինաս Ավետիսյանի:

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ