Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Միջազգային իրավունք կոչվածը վաղուց արդեն բռնաբարվել է

Միջազգային իրավունք կոչվածը վաղուց արդեն բռնաբարվել է
13.12.2024 | 14:37

Իսրայելը, օգտվելով առիթից, որ Սիրիայում իշխանափոխություն եղավ, Սիրիայից նոր տարածքներ է գրավում՝ Գոլանի բարձունքներ կոչված տարածքները:

Ժամանակին համաձայնագիր էր ստորագրել Սիրիայի հետ, որ այդ տարածքներում այլևս առաջ չի գնա: Իսկ հիմա ասում է՝ այն ռեժիմը, որի հետ ստորագրել եմ այդ թուղթը, այլևս չկա, հետևաբար, ինչ ուզում-անում եմ: Առանց չափազանցության՝ հենց այսպես էլ ասում են:

Միջազգային իրավունք կոչվածը վաղուց արդեն բռնաբարվել է: Ես չեմ զարմանում: Սակայն, այս ամենի համատեքստում, մեր երկրի գլխավոր խաբեբան ու միամիտ ժողովուրդը ինձ սարսափի դուռն են հասցնում: Քանզի առաջինը շարունակ խաբում է ժողովրդին, իսկ վերջինս դեռ հավատում է, որ Ադրբեջանի հետ ատորագրվելիք թուղթն է լինելու մեր անվտանգության երաշխիքը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 11848

Մեկնաբանություններ