-
10.08.2024|
00:01
Ազատի՛չդ Քրիստոս, ազատի՛ր ինձ ձմեռային մեղքերի դառնաշունչ հողմերից, պայծառացրու՛ և ջերմացրու՛ խավարած ու սառած հոգիս և ցողի՛ր Քո շնորհի ջերմության ցողը սրտիս խորհուրդների անդաստանում:
-
09.08.2024|
00:03
Արեգա՛կդ արդարության` փրկի՛չ իմ և ազատի՛չ Հիսո՛ւս Քրիստոս, Քո լույսին եմ ապավինում. լուսավորի՛ր ու ջերմացրու՛ սիրտս:
-
08.08.2024|
00:01
Տու՛ր ինձ, Տե՛ր, ամենայն ժամ բարին գործել և խափանի՛ր իմ չար մտքից բոլոր չարիքները, ե՛տ պահիր ինձ պիղծ ու անխրատ ընթացքից ու չար սովորությունից և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ:
-
07.08.2024|
00:01
Քո անխուսափելի գալուստը պատկերի՛ր աչքերիս առջև, Տե՛ր, և դողացրո՛ւ մարմինս, որ անդադար լամ ու սգամ Քո ահեղ դատաստանի երկյուղից, և մի՛ փակիր Քո արարչական սիրո գութը Քո ստեղծածից, որ մեռած է մեղքերով:
-
06.08.2024|
00:01
Պահպանեա՛ զմեզ,
Քրիստոս Աստուա՛ծ մեր,
ընդ հովանեաւ սուրբ
եւ պատուական խաչիւդ Քով
ի խաղաղութեան:
-
05.08.2024|
06:55
Կանանց համար
1) Չմտնել առանց գլխաշորի:
2) Չմտնել բաց կամ կարճ հագուստով:
-
05.08.2024|
00:01
Պարգեւատո՛ւ բարեաց եւ աղբի՛ւր խաղաղութեան,
Տէր Աստուա՛ծ մեր,
յամենայն սատանայական խռովութեանց խաղաղացո՛ զմիտս մեր
եւ զխորհուրդս ի գիշերիս յայսմիկ
եւ յամենայն ժամանակի...
-
04.08.2024|
00:01
Կամեցո՛ղ բարեաց,
Տէ՛ր կամարար,
մի՛ թողուր զիս․․․
-
03.08.2024|
00:01
Ընկա՛լ, Տէ՛ր,
զաղաչանս մեր
բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին՝
անարատ ծնողի Միածնի Որդւոյ Քո,
եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց
եւ աւուրս շնորհիւ:
-
02.08.2024|
00:01
Փառք Քեզ,
Աստված,
փառք Քեզ,
ամեն ինչի համար` փառք Քեզ։