Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    00.00.0000| 00:00
    Ոսկորներիս մեջ անցյալն է նիրհում, Եթե մի կաթիլ ցող Դու անձրևես, Ես կնորոգվեմ Քո ծաղկանց բույրով ՈՒ մյուռոնի պես կհոսեմ հանդարտ Դեպի իմ նախնյաց մեղքերը բոսոր:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    00.00.0000| 00:00
    Այսպես ասաց Տերը մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով և խաղաղություն են քարոզում նրան։ Բայց ոչինչ չդրվեց նրանց բերանը, և նրա դեմ պատերազմ հարուցեցին։