Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար և նախիջևանյան իշխող կլանի իրական ու ներկա ղեկավար Մեհտիևի ձերբակալությունից հետո, աշխույժ քննարկումներ են գնում:
Քնից արթնացա՞ք:
Որովհետև դա երկրորդ քայլն է:
Առաջին քայլը Պուտինի կողմից Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան խանումի
ծննդյան օրը շնորհավորելն էր:
Այն էլ երկու օր ծննդյան օրվանից առաջ: Այն էլ այն ժամանակ, երբ խիստ լարված էին ռուս-ադրբեջանական հարաբերությունները:
Պուտինի այս շնորհավորանքին ես արձագանքեցի գրառմամբ, թե Փաշաևների Բաքվի կլանը գալիս է առաջին պլան:
ՈՒ Հայաստանում ինչքան էլ քնեք –արթնանաք՝ Ալիև Իլհամի անունը ձեր շուրթերին, իմացեք՝ Ալիևի ոտքի տակի հողը արդեն հոսում-փլվում է:
Եվ թող ձեզ չխաբի անգամ Թրամփի, Շարմ Էլ Շեյխում հնչեցրած գովեստը, թե Ադրբեջանի նախագահն աշխարհի ուժեղագույն լիդերներից մեկն է:
(Մեկ էլ Թրամպն է ուժեղ)։
Իսկ Մեհրիբան խանումը հենց այսօր՝ Վատիկանում, Հռոմի Պապի և բրիտանական արտաքին հետախուզության տնօրեն տիկին Մետրևելու հետ առանձին-առանձին քննարկում է Իլհամից ազատվելու առավել հումանիստական և ընդունելի տարբերակը:
Ինձ մի հարց է հետաքրքրում ՝ ՌԴ -ում ՀՀ դեսպանը և հայազգի օլիգարխները Փաշաև ընտանիքի հետ շփման կոնտակտի կանալներ ունե՞ն...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ