Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Աստծո պատիժը

Աստծո պատիժը
31.08.2025 | 11:44

Էն վաղ էր, երբ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կար, երեք միլիոն ասող ու իշխանությունը իրականացնող։ Հիմա մեկն է, մեկը, անփոխարինելի ու անհասանելի, մեկը երեք միլիոնից, ով անամոթաբար և անվարան կարող է հայտարարել.

- Կառավարությունը` դա ես եմ...

Պարզվում է, որ ողորմելին էլ կարող է միապետ լինել ու Լյուդովիկոս 14-րդի երևակայած ծիրանին ուսերին անհողդողդ հայտարարել.

- Պետությունը դա ես եմ...

Եվ ո՞ր մի մեղքի համար մենք էս պատժին արժանացանք, Աստծո առաջ ազգովի ի՞նչ մեղք ենք գործել:

Բանը հասել է այնտեղ, որ ողորմելին հողմերն անգամ սանձել է ուզում` անպատկառ սանձարձակությամբ հանձն առնելով առաջնորդել պայքարն ընդդեմ Հայոց եկեղեցու:

Գժվել կարելի է, մարդը ձեռնոց է նետել Աստծուն:

Ախր, ո՞վ ես դու, թշվառական մահկանացու, ո՞վ ես դու մարդու որդի, որ հնարավորինի ու անհնարինի, բարոյականի ու անբարոյի, իրականի ու անիրականի սահմանը կորցնես:

Ախր, ո՞վ ես լինելու դու՛, դու՛, դու՛, երբ վարչապետական աթոռը տակիցդ քաշեն:

ՈՒ՛մ հանար աթոռ, ում համար էլ գարշոկ...

Ընկնելու ես, չէ՞, ընկնելու ես քո իսկ կղկղանքի մեջ։ Սովորական մարդիկ մահից հետո իրենց վրա կրում են հայրենի հողը, իսկ դու քո վրա կկրես քո իսկ կղկղանքը, դեռ ավելին, նաև ուրիշների արտաթորանքը։

Քո ամեն օրն անպատկառ գոյության արգասիք է։ Աստծո ամեն օր դու խախտում ես Հայոց Սահմանադրությունը, խելագարի կամքը վեր դասելով Հայոց հիմնական օրենքից։

Այդ ամենից զատ դու անփափագ փառասեր ես։ Դու շարունակ վախի և սիրո ծարավ ես։

Հին Հրեաստանում հռոմեկան պաշտոնյաները սովորաբար զեկուցագրեր էին գրում Հռոմ, որտեղ զեկուցում էին կայսրության պրովինցիաներում նկատված նշանակալից դեպքերի և դեմքերի մասին։

Եվ ահա նրանք ներկայացնում են ձվածիր դեմքով, ուղիղ, կանոնիկ քթով, երկճեղքվող մորուքով մի մարդու, որին նայելիս միաժամանակ վախի և սիրո զգացում ես ունենում։

Նա Աստծո որդին էր` Հիսուս Քրիստոսը։

Թշվառական ողորմելի, արդեն իսկ, պայքարի առաջամարտիկներին նետելով Պետանվտանգության պադվալները, դու բիբլիական աշխարհում փորձում ես հաստատել վախի մթնոլորտ, միաժամանակ փափագելով վայելել ժողովրդի ակնածանքը, սերն ու հարգանքը։

Ողորմելի թշվառական, արդյոք ու՞մ հետ ես համեմատվում: Քո փափագն անսահման է, բաղձանքդ անհասանելի, խելագարվել կարելի է, ինչպե՞ս կարելի է ոտք մեկնել Աստծո որդու հետ, ով կյանք էր արարում, իսկ դու՞, ընդամենը պատիժ և ոճիր։ Եվ դեռ ուզում ես սիրեն քեզ։

Անընկճելի պադոշի համառությամբ մերթ ընդ մերթ կնոջդ հետ դուրս ես գալիս զբոսանքի Երևանի փողոցներում։ Անամոթաբար, դու քեզ պարտադրում ես ժողովրդին, որ հարգեն քեզ, խոնարհվեն քո առաջ, սիրեն քեզ, սիրեն, սիրեն, այնքան ինչքան ուզում ես, այնքան ինչքան ցանկանում և փափագում ես:

Ո՞ր արածիդ համար:

Մինչդեռ, մարդիկ ատում են քեզ, դեռ ավելին` զզվում...

Ատելությամբ և զզվանքով սեր չես վաստակի։

Քո վաստակը Աստծո պատիժն է։

29.08.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ