Ամերիկացի Քրիստինա Կոխն ու Ջեսիկա Մեյրը վերադարձել են տիեզերակայան ուղևորությունից։ Այս մասին գրում է CNN-ն ու հավելում, որ ՆԱՍԱ-ի տեզերագնացները ռեկորդ են սահմանել։
«Կոխն ու Մեյրը «կանացի» ամենաերկար տիեզերական թռիչքն են իրականացրել,- գրում է աղբյուրն ու մեջբերում Քրիստինա Կոխի խոսքերը,- Իրար էինք նայում ու գիտակցում, որ իսկապես պատվի ենք արժանացել։ Հասկանում էինք, որ մեր արարքով հնարավորություն ենք ունեցել ոգեշնչելուշատերին: Պատկերացնո՞ւմ եք՝ երկու կնոջ ձայն էր լսվում տիեզերակայանից»:
Նշենք, որ Կոխը միջազգային տիեզերակայանում 328 օր է անցկացրել, 6 անգամ միայնակ, երկու անգամ Մեյրի հետ է դուրս եկել բաց տիեզերք։
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |